Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
9
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատերազմ Արցախում
Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ (տեսանյութ) Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը.

«Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը:
Նրա խոսքը Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի և չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ.
Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր ու հավաքվածների տեսակետը միակ և բացարձակ ճշմարտություն: Փաշինյանը սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը, զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին, ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր:
Վերջապես ոգևորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին` իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել անգամ Սահմանադրությունը:
Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության:
Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր:
Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի և որոշում կայացնողի գործառույթը:
Եթե միջնադարում տխրահռչակ Լյուդովիկոսը ասում էր` պետությունը ես եմ, ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունն իմն է:
Ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով` արկածախնդրության գնալ: Կրկնում եմ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21-րդ դարը, այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա:
Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ, այլ արդյունավետությունը, գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ, այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ, այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռևս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին:
100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը ու շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար և չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին և պատգամավորներին, դատավորներին և այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը:
Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր` քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է: Ահա այն «ձեռքբերումների» մի մասը, ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում:
Հ.Գ.
Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս, Դուք ոչ ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ` առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan