Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է երեկվա Փաշինյանի ելույթին իր Ֆեյսբուքի էջում.

Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։

Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ հայկական տարբերակով` «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության, և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.

• ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի /այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին/

• Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը

• Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների

• Այլակարծությունը աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունը արտահայտելու համար։

• Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է:

Թերևս` ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո՝ խոսի, խոսի, հետո՝ մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին, եթե չփոխվեն մոտեցումները նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan