Նիկոլ Փաշինյանը արդարադատության նոր անցումային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին
Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ թե բանտերը լցնելն է, այլ ժողովրդից գողացվածը վերադարձնելն է, այսօրվա հանրահավաքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարներ վերադարձվել են պետությանը և վերադարձվում են: Բայց այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Բացի այդ, տեղի են ունեցել իրադարձություններ, թե արդյոք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար: Այսօր ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների զգալի մասը երկար տարիներ սպասարկել են կոռուպցիոն համակարգին: Այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը լինել: Սա շատ նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու միջամտությանը, բայց ուզում եմ ասել հետևյալը՝ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով, ասել եմ՝ որ հրաժ-արվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատավորներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք:
Առաջիկայում լուրջ քննարկում ունենք ու որոշենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում ենք տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմնբեր: Օրինակ, ապօրինի հարստացման մասին ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից և ֆորմալ առումով դրանից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Կան ուրիշ պրոբլեմներ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար:
Երեկ մեկը հարցնում էր՝ բա ուր են 10 տոկոսները, հարցնելու են և մենք էլ պատասխանելու ենք և դուք էլ լինելու եք պատասխան տվողը՝ չկասկածեք: Ժողովրդից գողացվածը կոպեկ կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ: Հիմա որ այդ 30 միլիոն դոլարը կա, Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքենրի տեսանկյունից չափազանց դժվար է քննություն կազմակերպելը, որովհետև նա ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և կան դժվարություններ հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու առումով: Բայց հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ: Շատ երկրներ անցել են անցումային արդարադատության մարմիների փուլը, և միջազգային հանրությունը ողջունում է դա: Գործընկեր պետությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել մեզ օֆշորայի գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվները բացահայտելու և Հայաստան վերադարձնելու հարցում: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար», ասել է Նիկոլ Փաշինյանը: