«Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը
ԼՐԱՀՈՍ
Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց Արտաշատի ԲԿ-ում աշխատավարձեր չեն ստացել Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ Մյունխենում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին Նաիրա Զոհրաբյան. «Վստահության հետժամացույցը միացված է» (տեսանյութ) Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը Պատասխաններ տալու ժամանակը. հերթական շոուն ավարտվեց Կարծում եմ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնել» (լուսանկար) Ինչ կապ ունի Արմեն Սարգսյանը «Լուսավոր Հայաստան»-ի հետ Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով Մարզպետարաններում հրաժարվում են ճոխություններից. կրճատում են կրկնվող գործառույթներ կատարողներին Իրավիճակ է փոխվել. Ծառուկյանը ստիպված է եղել դիմել ԱԺ ղեկավարությանը Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք Սոռոսենք 20 000 դոլար են տվել «Ռեստարտի»-ին ԵՊՀ-ում բազար-վակզալը շարունակելու համար (լուսանկար) ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարու՞մ Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին. տեսանյութ Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց տանի իր ետևից» Դեմքներին 80-100 հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան Տոմսկում շները գզել են մեկամսյա փոքրիկի Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Ուկրաինայից իմ արտաքսումն արագացնում են. Սաակաշվիլի Վիգեն Ստեփանյանը անդրադարձել է Մակունցի գրառմանը Այդ մեկնաբանության տակ տասնյակ գրագետ, կիրթ ու հպարտ, դուխով սրտիկներ ու հավանումներ Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան 70 ավտոբուս առաջիկայում դուրս կգա երթուղի. Հայկ Մարությանը վարորդների գործադուլի մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին.«Չպետք է հանդուրժել Իդլիբի գրոհայիններին» Հյուրանոցի բացմանը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ նվագող երեխաները. տեսանյութ Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր» «Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ դերասան Վիգեն Ստեփանյանին. տեսանյութ Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը Լավ լուր ՌԴ-ի աշխատող մեր հայրենակիցների համար Մայր աթոռը՝ Գարեգին Բ-ի հեռանալու լուրերի մասին Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող մարդիկ. Հովհաննես Ազոյան. տեսանյութ Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում.Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ Հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ Վարչապետի նոր` «գրպանային արդարադատությունը». նա ելքը գտել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են Պուտինի այլընտրանքային առաջարկը Փաշինյանին Մովսես Հակոբյանը հարցաքննվել է 2018-ը թվերով. առաջին պաշտոնական տվյալները Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել Փաշինյանը Պուտինից մեկ տարվա «պաուզա» է խնդրել Բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել. Ս․ Օհանյանը՝ մարտի 1-ի մասին. տեսանյութ Մարուքյան. հեղափոխական Փաշինյանին լավ ենք ճանաչում, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների Որոնք են այն 12 հիմնական մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջև
Հարցում

Ամփոփվել են բնապահպանության ոլորտում 100 օրում կատարված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը:

Գնել Սանոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացը։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը, որտեղ բնապահպանության նախարարության և Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել են «Կանաչ Թալին» մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից հրաժարված ՀՀ առաջին համայնք» թեմայով հանրային լսումները։

Առաջիկայում նախատեսվում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել առկա խնդիրների լուծմանն ուղղված հստակ միջոցառումներ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծական տնտեսությունների («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:

Ստեղծվել է տեղեկատվական բազա` մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված (տիրազուրկ) արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ։ Ապահովվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման (բացառման) միջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:

«Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում ավարտվել են Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Իրականացվել են նաև աղբավայրի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ (ձեռք են բերվել աղբ խտացնող մեքենա, պոլիէթիլենային թաղանթ, աղբամաններ):

Բնապահպանի օրվա կապակցությամբ փոխնախարար Գնել Սանոսյանը նախարար Էրիկ Գրիգորյանի, փոխնախարար Խաչիկ Հակոբյանի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նախարարության մի շարք աշխատողների հետ այցելել է «Խոսրովի արգելոց»։ Այցելությունն ունեցել է երկու նպատակ՝ տոնական միջոցառումները շարունակել «Խոսրովի արգելոցում» և մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրել բնության այդ հրաշք հատվածի վրա։ Մյուս նպատակն էր՝ տեսնել և գնահատել նախորդ տարվա հրդեհից վնասված հատվածի վիճակը, վերականգնման տեմպերը։

Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը կազմակերպել էին «Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի և Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի և Շվեդիայի երգիծանկարիչների գործերը, որոնցում պատկերված էին կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքները ներկայացնող իրավիճակներ։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը իր ողջույնի խոսքում կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման նման միջոցառումները և շեշտել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կրթական բաղադրիչներով այն կտարածվի հասարակության լայն շրջանակներում՝ բնապահպանական նոր գաղափարներ ստանալու ակնկալիքով։

Իր ելույթում Գնել Սանոսյանը ընդգծել է արվեստի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման անհրաժեշտությունը։ «Այս խորիմաստ և մատչելի նկարներով ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը և հասարակությանը կոչ է արվում մասնակից լինել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչին և Հայաստանում Շվեդիայի դեսպանին՝ բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար:

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ հունիսի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սևանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի և արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները՝ Սևանա լճում ձկան պաշարներին և որսի արգելքի ժամանակահատվածների վերաբերյալ։ Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության (մինչև 500 գրամ) ձկան որսը և արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։ Առաջնահերթ դիտարկվել են նաև Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաև լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով նախարարական հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանը ներկայացնող երկրների բնապահպանական կառույցների ղեկավարներ և տեղակալները։

«Պարտավորություններ և ներդրումներ Բոննի մարտահրավերների նպատակներին հասնելու համար» թեմայով քննարկմանը ելույթով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալը, ով կարևորել է 2017 թվականին նախաձեռնած Բոննի մարտահրավերները՝ որպես Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու միջոց։ Գնել Սանոսյանն առանցքային է համարել անտառների պահպանությունը և անտառատնկման ծավալների մեծացումը, ինչը ոչ միայն համաձայնագրի դրույթների կատարումն է ապահովում, այլ նաև նպաստում է կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման դեմ պայքարին։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը անտառածածկ տարածքները 20,1 տոկոսի հասցնելու հավակնոտ գործընթաց է սկսել, ինչը ենթադրում է Հայաստանում առկա 334.1 հազար հեկտար անտառածածկ տարածքներն ավելացնել ևս 260 հեկտարով և այդ նպատակով օգտագործվելու են ինչպես ներքին ռեսուրսները, այնպես էլ միջազգային կառույցներից ակնկալվող աջակցությունը։

Հանդիպման մասնակիցները Աստանայի Խաղաղության և համաձայնության պալատի մոտ ծառատունկ են իրականացրել և այցելել Ղազախստանի մայրաքաղաքի շուրջ ստեղծված կանաչ գոտի։

Հունիսի 27-ին աշխատանքային այց է եղել Մասիսի տարածաշրջանի որոշ ձկնաբուծարաններ։ Շրջայց կատարելով և տեղում ծանոթանալով ձկնաբուծարանների աշխատանքներին՝ փոխնախարարը նկատեց, որ կան բավականին լավ օրինակներ, թե ինչպես՝ ավելի արդյունավետ տեխնոլոգիաների շնորհիվ, քիչ ջուր և հոսանք ծախսելով, ավելի շատ ձուկ բազմացնել, ինչպես նաև կան այնպիսիները, որոնք դեռ շատ ջուր օգտագործելով են միայն համապատասխան քանակի ձուկ արտադրում։

Հունիսի 28-ին Գնել Սանոսյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան։ Փոխնախարարը տեղում ծանոթացել է թանգարանի շենքային պայմաններին, աշխատակիցների հետ քննարկել մի շարք հարցեր, որոնք կնպաստեն թանգարանի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելուն:

Թանգարանում ընթացք են տրվել այն որպես էկոտուրիզմի կենտրոն դարձնելու աշխատանքներին:

Փոխնախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այց է կատարել Արգելոցապարկային համալիրի Ջրվեժի անտառապարկ։

Նպատակն է եղել՝ տեղում ծանոթանալ շենքային պայմաններին, շրջայց կատարել տարածքում, լսել խնդիրների, ծրագրերի, պարկի զարգացման նպատակների ու ուղղությունների մասին:

Հուլիսի 1-ին փոխնախարար Գնել Սանոսյանը Սևանում մասնակցել է հանրային լողափերի բացման արարողությանը՝ նշելով, որ արդեն կա թվով 11 հանրային լողափ՝ ընդհանուր 32 հա մակերեսով, որոնցից 3-ը իրենց հարմարավետությամբ, մատուցվող ծառայությունների որակով, անվտանգության բարձր մակարդակով չեն զիջում մասնավոր լողափերին։ Նախատեսվում է առաջիկայում ավելացնել դրանց թիվը։

Հուլիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել «Էկո-Երևան 2800» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված ցուցանմուշների միջոցով նկարիչները փորձել էին արտահայտել իրենց մտահոգություններն ու հիացմունքը Երևան քաղաքի բնության հանդեպ։ Բացման խոսքով հանդես էր եկել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։ Ողջունելով արվեստագետներին, հյուրերին՝ նախարարի տեղակալը բարձր էր գնահատել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև կերպարվեստի լեզվով բնապահպանական հիմնախնդիրները բարձրաձայնելու կարևորությունը։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ՀԿ նախագահ Սևադա Սարգսյանը շնորհակալություն էին հայտնել Բնապահպանության նախարարությանը՝ ցուցահանդեսին աջակցելու և երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու համար։

Հուլիս 6-ին Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը հանդիպել է զբոսաշրջությամբ զբաղվող երեք տասնյակ կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկվել էին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018 թվականին էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված, ինչպես նաև համագործակցության հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ էր եղել էկոզբոսաշրջային միասնական տեղեկատվական համակարգերի ստեղծման և գովազդային ծրագրերի մշակման, տուր-օպերատորների, թարգմանիչների հետ պայմանագրերի կնքման, ինչպես նաև աղբահանության հետ կապված հարցերի։

Նախարարի տեղակալն անդրադարձել է ԲՀՊՏ-ներում առաջիկայում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացվող զբոսաշրջային երթուղիների, կանաչ վիզաների մշակման և կիրառման, էլեկտրոնային վճարման համակարգերի ներդրման, զբոսաշրջության խթանման նպատակով ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման խնդիրներին։ Էկոտուրիզմի խթանումը կնպաստի նաև ԲՀՊՏ֊-ների մասին տեղեկատվության տարածմանը, իսկ այնտեղ այցելած յուրաքանչյուր ոք ավելի կմերձենա և կարժևորի Հայաստանի հարուստ բնությունը ու կներգրավվի նրա պահպանության գործընթացին։

Հուլիսի 12-ին փոխնախարարն այցելել էր Դիլիջան, որտեղ եղել էր ազգային պարկի գրասենյակային տարածքում, տարբեր տեղամասերում՝ նկատել բազմաթիվ խնդիրներ, լսել աշխատողների կարծիքները այդ խնդիրների լուծման վերաբերյալ և տվել ցուցումներ: Այցելել էր «Բնապահպանի տուն», ծանոթացել այն մեթոդներին ու սարքավորումներին, որոնցով ավելի արդյունավետ է ծառահատումների դեմ պայքարել։

17 հուլիս-ին հանդիպում է եղել «Որսորդական միությունների» ղեկավար կազմի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր որսի սեզոնի բացմանը նախապատրաստվելն ու ընդհանրապես ոլորտին առնչվող օրենսդրական խնդիրների քննարկելը։ Հանդիպման ընթացքում կարևորվել էր որսագողության դեմ պայքարը և որսորդների շրջանում կենդանիների վերաբերյալ ինֆորմացիայի տարածումը, ինչն էլ կօգնի իմանալ, թե որ կենդանիներին է թույլատրվում որսալ, երբ և ինչ քանակով։

19 հուլիս-ին Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այց էր կատարել Վայոց ձորի մարզ: Հիմնական նպատակը Եղեգիս գետի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի ուսումնասիրությունն էր: Այնուհետև մարզպետի և մարզպետի տեղակալների հետ քննարկվել էին մարզի բնապահպանական խնդիրները:

Ծակքար հուշարձանի հարակից տարածքում և գետում իրականացված շաբաթօրյակին նույնպես մասնակցություն էին ունեցել փոխնախարարը և մի շարք ՀԿ-ներ:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը հուլիսի 22-ին շրջայց է կատարել կատարեց Սևանա լճում՝ լճի ծաղկման հետ կապված իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։ Նա մտահոգիչ է համարել ծաղկման ու ջրիմուռների տարածման այն ծավալները և մասշտաբները, որ եղել են: Նախարարության համապատասխան ՊՈԱԿ֊-ը ջրի փորձանմուշներ էր վերցրել, ապա տվել պատասխանները, որից էլ հետևություններ են արվել։

Փոխնախարարը եղել է նաև Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային տնտեսությունում, որտեղից էլ վերցվել էին ձկների կերերի նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություններից հետո պարզ դառնա, թե այդ տնտեսությունը արդյոք ունի ազդեցություն տվյալ պրոցեսի վրա։

Հուլիսի 26-ին Սանոսյանը հանդիպել է «Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի» անդամների հետ, ովքեր բավականին հետաքրքիր և մտահոգիչ փաստեր էին ներկայացրել Սևանի հատակի ու այնտեղ ընթացող պրոցեսների մասին։ Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն ակտիվ կերպով համագործակցել՝ հատկապես Սևանի հատակի ուսումնասիրության հարցերում։

Օգոստոսի 1-ին Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանի ու Արա Մելիքջանյանի հետ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ պատասխանատուները անդրադարձել էին մարզի բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, Ախուրյան գետի վրա, Ամասիայի նախկին տարածաշրջանում կառուցված ՀԷԿ-երի գործունեությանը վերաբերող խնդիրներին: Մարզային իշխանության ներկայացուցիչները կարևորել էին բոլոր կայաններին գործունեության հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների պահպանումը:

Բնապահպանության նախարարի տեղակալը վստահեցրել էր, որ իրենք քայլեր են ձեռնարկում այս ոլորտում առկա հիմնահարցերի լուծման համար, որպեսզի տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը բացասական ազդեցություն չգործեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսության, սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել էին նաև Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիրի պահպանությանն առնչվող հարցեր, այն, որ վանքի պատերը խոնավության մեջ են և անհրաժեշտություն է զգացվում ինչպես խոնավության առաջացման պատճառների շուտափույթ ուսումնասիրությունը, այնպես էլ դրանց վերացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Քննարկումից հետո բնապահպանության նախարարի տեղակալն ու Շիրակի մարզպետը շրջայց էին կատարել Մարմաշենում, ինչպես նաև մի քանի ՀԷԿ-երում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, վստահեցրել, որ այս ոլորտի հիմնահարցերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են, արտոնյալներ խնդիրների լուծման ճանապարհին այլևս չեն լինելու:

Օգոստոսի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում է եղել Սանոսյանը։ Փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ֊-ում հանդիպել էր աշխատակիցների հետ, այնուհետև ներկայացրել նորանշանակ տնօրենին և խոսել առաջիկա անելիքների մասին։ Եղել էին Իջևանի դենդրոպարկում, որտեղ ներկայացված են բավականին հետաքրքիր բուսատեսակներ, իսկ մուտքն անվճար է։

Իջևանում տեղի էր ունեցել հանդիպում Տավուշի մարզպետ պարոն Ղալումյանի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել էին մարզի բնապահպանական հիմնախնդիրները և հատկապես անդրադարձ էր կատարվել անտառահատումներին ու դրա դեմ միասնական պայքարելու կարևորությանը։

Այնուհետև այցելել էր «Զիկատար» բնապահպանական կենտրոն, ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին ու շրջայց կատարել հարակից անտառներում։

«Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպվել էր քննարկում ԲՀՊՏ֊-ում վարձակալությամբ տրամադրվող տարածքների հետ կապված հարցերի շուրջ, ապա նաև ԲՀՊՏ֊-ում ու անտառային տնտեսություններում պահաբաժինների չափերի, բարդության և ըստ դրա արդար վարձատրության տրամադրման վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցում էին համապատասխան ՊՈԱԿ֊-ների ու անտառտնտեսությունների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ։

Այցը շարունակվել էր նաև դեպի Նոյեմբերյանի ու Սևքարի անտառտնտեսություններ։ Այնտեղ քննարկվել էին անտառների պահպանության ու անտառների վերականգնման հետ կապված հարցեր։ Երկօրյա այցի ընթացքում փոխնախարաը եղել էր նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-֊ում, ծանոթացել շենքային պայմաններին, ապա անձնակազմի հետ քննարկվել էին պարկի գործունեության ու դրա արդյունավետության բարձրացմանը նվիրված հարցեր։

Կարևորել էին Սևանա լճի ջրի մաքրության, մաքրման կայանների, առաջիկա ափամաքրման աշխատանքների, Սևանում սիգի արդյունագործական որս թույլատրելու և այլ հարցեր:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan