Չի բացառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:
«Չի բացառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետև իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը և հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությունը» շատ ցածր ձայներ հավաքեց և մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչևէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: