Ծաղկաձորում տեղի է ունենալու ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը
2018թ. օգոստոսի 17-ից 21-ը ք. Ծաղկաձորում (ՀՀ) տեղի է ունենալու «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող, արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի և Հայ-Ռուսական(Սլավոնական) Համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի օժանդակությամբ:
Միջոցառման գլխավոր նպատակն է «մոդել-կոնֆերանսի» ձևաչափի շրջանակներում երիտասարդության և հանրության ուշադրությունը սևեռել գլոբալ սպառնալիքների հավաքական դիմակայության, ՀԱՊԿ առանձին կառույցներում հնարավոր որոշումների և դրանց կայացման մեխանիզմների վրա, ինչպես նաև ՀԱՊԿ-ի կարևորության մասին պատկերացում ձևավորել երիտասարդ գիտնականների, ասպիրատների և այդ ոլորտի մասնագետների շրջանակներում:
Միջոցառմանը ներկա են գտնվելու հրավիրված փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտիկան կառույցների ներկայացուցիչներ:
Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու Մոդել-կոնֆերանսի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում զեկույցներով են հանդես գալու պետական կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ, ՌԴ դեսպանը Հայաստանում, Բելառուսի դեսպանը Հայաստանում և անվտանգության ոլորտի առաջատար մասնագետներ:
Միջոցառման կազմակերպիչներն ապահովում են լրագրողների տեղափոխումը դեպի ք. Ծաղկաձոր (մեկնում` ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակից) և վերադարձը Երևան (ժամը 17:00-ին):
Միջոցառումը լուսաբանելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 16-ը, ժամը 14:00-ն հայնտել ձեր լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը, ինչպես նաև կոնտակտային տվյալները` զանգահարելով +37491858394, 37455858394 հեռախոսահամարներին, կա՛մ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին:
«Հանրային դիվանագիտության կենտրոն»