Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում

Այս թեմայով
- Տհաճ միջադեպ Քննչական կոմիտեի ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջև. ՔԿ հայտարարություն է տարածել
- «Արցախ» գրությամբ պաստառը բարկացրել է Իրանի ազերիներին (տեսանյութ)
- «Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվեց 30 մլն դրամով. ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը
- Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցն օրակարգում է, բայց չեմ կարող կանխատեսել, թե երբ կկառուցվի. Կարեն Նազարյան
Հայաստանի Պետեկամուտների աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գրասենյակում։ Ընկերությունը շփոթության մեջ է, ՊԵԿ–ն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը։
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ խուզարկությանը մասնակցել են ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: Մամուլի ծառայությունում ընդգծեցին, որ ընկերությունն ամեն տարի 3 մլրդ 300 մլն դրամի չափով հարկեր է վճարում:
Այստեղ հիշեցրեցին, որ օգօստոսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ, իսկ խուզարկությունը տեղի է ունեցել 14-ի երեկոյան:
Մամուլի ծառայությունից շեշտեցին, որ ընկերությունը միշտ աշխատել է բաց եւ թափանցիկ, ինչպես նաեւ համագործակցել է հարկային մարմինների եւ ՊԵԿ-ի հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Առգրավվել են փաստաթղթեր, ստուգվել են աշխատակցիների անձնական իրերը: Հաղորդվել էր 9.7 մլն դրամի չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոանոց դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր:
Համաձայնագրի համաձայն կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով:
Հետևե՛ք մեզ Telegram-ում