Ներդրողը կորուստներ է կրում միմիայն կառավարության պատասխանի բացակայության պատճառով
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն ի նշան իրենց բողոքի փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը, նշելով, որ մեկ ամսից ավելի հանքում աշխատանքների բնականոն ընթացքի խաթարման հետևանքով զգալի կորուստներ են կրում: Նրանք խնդրում էին կառավարությանը չհապաղել և որոշում ընդունել՝ հստակություն մտցնելով այդ հարցում:
Մինչ որոշ լրատվամիջոցներ, ըստ համացանցում հայտնված տեսանյութերից մեկի, մասնավորապես Պարադիպլոմասիի ակտիվ ջանքերի շնորհիվ պայքար է տարվում ներդրող հանդիսացող «Լիդիան Արմենիա»-ի դեմ, մի քանի հազար քաղաքացի զրկված է ստաբիլ եկամուտից, ինչը վատթարացնում է նրանց ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակը: Իրավապահները պետք է լուրջ զբաղվեն «Լիդիան Արմենիա»-ի դեմ ակտիվ մարտնչողներով, պարզել ինչ կապ ունեն Սերժ Սարգսյանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Ում շահերն են սպասարկվում մեկ ամսից ավելի Ամուլսար տանող ճանապարհը փակողները:
Մինչ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը 4 օր է մնացել: Կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին չխոսել Ամուլսարի խնդրի մասին առանց հստակ լուծում հայտարարելու, մեղմ ասած, հուժկու ական է նորաստեղծ կառավարության ու անձամբ Փաշինյանի համար: Դուրս է գալիս նա ու իր կառավարությունը չեն կարողանում օպերատիվ ու արդյունավետ որոշումներ ընդունել լուրջ խնդիրների ու ֆորս-մաժորային իրավիճակներում: Ամուլսարի հարցը շուտափույթ լուծման կարիք ունի: Եկեք չմոռանանք, որ գործ ունենք լուրջ ներդրողի հետ, որը կորուստներ է կրում միմիայն կառավարության պատասխանի բացակայության պատճառով:
Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից