ՖՈՏՈ. Տարոն Մարգարյանը պարգևատրել է ինքն իրեն 575 հազար դրամով
Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեռքս ա ընկել պարոն Տարոնի պարգևատրման ցուցակը, և ինչ եմ բացահայտել, ինչիպիսի պարգևատրումներա արել ինքն իրեն, էլ մնացածին չասեմ»:
Ցուցակից երևում է, որ Տարոն Մարգարյանը նախորդ տարվա դեկտեմբերին ինքն իրեն պարգևատրել է 575 հազար դրամով, իսկ քաղաքապետի առաջին տեղեկալ Կամո Արեյանին՝ 478 հազար դրամով: Պարգևատրման ցուցակում տեղ են գտել նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղեկալները, օգնականները, խորհրդականները: