Նիկոլ Փաշինյանը Բերդում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկայում գտնվում է կալանքի տակ
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, որ կալանքի տակ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրա դեմ Մարտի մեկի գործով հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է, ասաց.
-Ես կարծում եմ, որ ճիշտ չի, որ ես այսօր այդ թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է մեկնաբանվել և ընկալվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Բայց, ես կարծում եմ, որ դուք բոլորդ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը:
Zham.am