Իրանում վիճակը շատ լուրջ է․ իրանցիների հոսք է սպասվում
Իրանում վիճակը շատ լուրջ է։ Նախկին նախագահ Խաթամիի բնորոշմամբ սկսվել է «իսլամական համակարգի փլուզումը»։
Մեր մեծ տարածաշրջանում մնացած հարցերը երկրորդ պլան են մղվում։
Հավանական տարբերակներից է ռազմական դիկտատուրայի հաստատումը և համակարգային փոփոխությունների փորձը։
Իրանցիների հոսք է սպասվում։ Կառավարությունը պետք է այսօրվանից սկսված քաղաքականություն մշակի այդ ուղղությամբ։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից