Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա
Այսօր առավոտյան Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա «Ազատություն նախագահին» կարգախոսով:
Հավելենք, որ այսօր կառավարության նիստին, լրագրողներին թույլ չտվեցին բարձրանալ նիստերի դահլիճ, նշելով որ անվտանգության նկատառումներից ելնելով չեն թույլատրել լրագրողներին բարձրանալ վերին հարկեր: Հաղորդում է Politik.am-ը: