Այո´, իմ հետ զենք եմ տարել ՊՊԾ գունդ. Պավլիկ Մանուկյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը
«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ:
«Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա: