Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
20
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչո՞ւ միջազգային ներդրողները Հայաստան չեն գալիս. Համեմատենք Վրաստանի հետ

Հատկապես ապրիլյան հեղափոխությունից հետո շատերը համոզված են, որ միջազգայհին ներդրումները եթե ոչ հիմա, ապա գալիք արտահերթ ընտրություններից հետո հեղեղելու են Հայաստանը: Սակայն ցավոք իրականությունը այլ է: Միգուցե շատերի համար դեռ տեսանելի չէ դա, սակայն լուրջ շրջանակները հասկանում են, որ դրա համար համապատասխան միջավայր է անհրաժեշտ, որն այսօր բացակայում է երկրում:
Սույն հիմնավորման համար կրկին համեմատական տանենք հարևան Վրաստանի հետ:
2016-ի տվյալներով Վրաստանում միջազգային ուղղակի ներդրումները կազմել էին 3,5 մլրդ դոլարի չափով: Համեմատության համար նշենք,որ նույն ժամանակահատվածում Հայաստան ներդրումների չափը չէր գերազանցել 200 մլն դոլարի սանդղակը: Այսինքն մոտ 17 անգամ քիչ, քան Վրաստանում: Անցյալ տարի նույն ցուցանիշը Վրաստանում կազմել էր մոտ 1.5 մլրդ –ի չափ,այսինքն ներդրումների քանակը նվազել էր ավելի քան երկու անգամ, ինչը խիստ անհանգստացրել էր վրաց հասարակությանը: Արդյունքում մի շարք խրախուսիչ որոշումներ կայացվեցին ներդրումների խթանման համար: Իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ուղղակի ջերմոցային պայմաններ ստեղծվեցին: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, մինջև 204 000 դոլարի հասնող շրջանառություն ունեցող ընկերությունների շրջհարկը կկազմի 1 տոկոս, նախկին 5 տոկոսի փոխարեն: Հիշեցնենք, որ Հայաստանում մինջև 215 000 դոլարի հասնող ընկերությունների շրջհարկը նույնպես 5 տոկոս է, սակայն 2019-ի հունվարի 1-ից հետո 215 000-ի շեմը կիջեցվի մինջև 120 000 դոլարի, իսկ շրջհարկի 5 տոկոսն էլ չի փոխվի: Այստեղ է, որ հարց է առաջանում, ինչո՞ւ պիտի փոքր ներդրողները գերադասեն Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը: Ինչ վերաբերվում է խոշոր ներդրողներին, ապա այստեղ վիճակը էլ ավելի աղետալի է մեզ համար:

Անզեն աչքով երևում է, թե քանի միջազգային ընկերություններ են եկել Վրաստան: Շինարարությունը, հատկապես Թբիլիսիում և Բաթումիում շռնդալի է զարգանում: Համեմատեք այս ամենը Երևանի հետ: Պարզապես համեմատության եզր անգամ չեք գտնի:
Այսօր Հայաստանում գրեթե ոչ մի լուրջ միջազգային ընկերություն չկա: Իսկ ովքեր որ դեռ կան, պարզապես պարսավանքի են ենթարկվում: Միայն «Լիդիան Արմենիայի» շուրջ աղմուկը հերիք է հասկանալու համար, թե ինչ հետադիմական, քարանձավային ու գավառական տրամադրություններ են հաստատված Հայաստանում, որտեղ ռաբիզ գործելաոճը սպառնում է վերջնականապես քայքայել երկիրը: Ի դեպ նույն «Լիդիանը» ներկայացված է նաև Վրաստանում, սակայն այստեղ նման տրամադրվածություն այդ ընկերության հանդեպ չկա, քանզի Վրաստանում միջազգային ընկերությունները շատ են,  և վրաց հասարակությունը հասկացել է, որ իրենց երկրի հզորացումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը ուղղակի կապված է միջազգային ներդրումների քանակի հետ: Դրա համար էլ Վրաստանը շռնդալից ձևով զարգացում է ապրում, իսկ Հայաստանում տիրում է համատարած գավառամտության մթնոլորտ:
Վրաստանում հանրությունը հասկացել է, որ երկրի զարգացման համար «կախարդական փայտիկներ» չկան: Պարզապես պետք է ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ձևավորել և ամեն ինչ անել, որպեսզի երկրի գործարար միտքը զարգանա:
Եվ դա խիստ ազգայնական ավանդույթներ ունեցող հասարակությունում, երբ օրինակ, Գամսախուրդիայի ժամանակներում Վրաստանում ամենուրեք տիրում էր քսենոֆոբիայի մթնոլորտը: Այսօր այդ նույն Վրաստանը անճանաչելի փոխվել է: Մինջդեռ Հայաստանը 25- տարի է, ինչ դոփում է նույն տեղում: Մեզ մոտ քսենոֆոբիայի մթնոլորտ առանձնապես չի եղել: Բայց արի ու տես, որ 90-կաններին հենց այդ նույն պատճառով գրեթե ամբողջովին կազմալուծվեց քիմիական արդյունաբերությունը, իսկ Հայաստանը դարձավ գավառական ագրարա-սննդարդյունաբերական երկիր: Պարզ չէ՞ր, որ այս պարագայում մենք պետք է կորցնեինք ոչ միայն մեր արդյունաբերական պոտենցիալը, այլև՝ մարդկանց: Այդ պոտենցիալի փլուզման պատչառով Հայաստանի բնակչությունը կրճատվեց գրեթե երկու անգամ: Ինչ էր սա եթե ոչ «սպիտակ եղեռն»: Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար:

Հիշո՞ւմ են արդյոք այսօր տխրահռչակ Խաչիկ Ստամբոլցյանին: Կարծում ենք, որ այսօրվա «Նաիրիտի» աշխատողները իրենց ցույցերը պիտի կազմակերպեն ոչ միայն կառավարության շենքի դիմաց, այլև Ստամբոլցյանի բնակավայրի մոտ: Որպեսզի ապագա «ստամբոլցյալները» հասկանան, որ իրենց արածների համար նույնպես պիտի պատասխան տան:

Վրաստանում այս խնդիրները իրենց իշխանությունը լուծեց, դրա համար էլ իրենց երկիրը կայուն զարգացման հիմքի վրա է դրված:
Եվ այս խնդիրը նույնպես պիտի վաղ թե ուշ լուծվի նաև մեր երկրում, քանզի դրա այլընտրանքը շատ թանկ կնստի մեր վրա:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan