Աթենքում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ. Լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Կառավարության նոր կազմը հայտնի է Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Հայաստանում ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսում առկա են կուտակումներ Մատրիցան տանում է ինքնալուծարման Արայիկ Խանդոյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվել. փաստաբան Հոնկոնգում նոր բնակարաններ են վաճառվում, որոնք 1 մեքենայի կայանատեղիից էլ փոքր տարածք են զբաղեցնում (տեսանյութ) 3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հունվարի 21-ին Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը Բլոգեր Լապշինը Հայաստանում հարցազրույց է տվել Աթենքում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ. Լուսանկարներ Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի նախկին ոստիկան տղային Թույլ չեմ տա որևէ մեկը քար նետի իմ կնոջ վրա Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները. Զարուհի Մեջլումյան Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության օրը հայտնի է. Հրապարակ ԲՀԿ -ական պատգամավորը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և ինքնաբացարկ հայտնել. Լուսանկար Նախարարին «սխալ հանած» տնօրենին Մարությանն ազատել է պաշտոնից. Shamshyan Վայոց ձորի մարզպետը 1,3 միլիոն դրամով պարգևատրել է մարզպետարանի 13 աշխատակցի Արարատի մարզպետը իրեն պարգատրել է աշխատավարձի 104.5% դրույքաչափով. Hetq.am Գյումրիում հնդիկների մոտ հայտնաբերվել է կեղծ դոլարներ և փող տպող սարքեր Մեքսիկայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 60-ից ավելի մարդ «Արարատը» կմեկնի Սոչի «Լոռին» 6 գոլ է խփել Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյան է կարդում. Տեսանյութ Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու. Հովհաննես Ազոյան Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա». Լուսանկար «ՍԱՍ»-ի աշխատակցից զենքի սպառնալիքով փող պահանջած երիտասարդը հայտնաբերվել է Բենիկ Հովհաննիսյանը հանդես կգա «Արցախ»-ում Մոդել տատիկները. Հետաքրքիր Վրաստան. Տեսանյութ. Լուսանկար Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում Վրաստանն ու «Գազպրոմ»-ը երկու շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առիթով Կոտայքի մարզպետը՝ իր տված պարգևատրումների մասին. Տեսանյութ Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը սպառնալիքներ է ստանում ֆեյսբուքով. Լուսանկար Ոստիկանները հայտնաբերել են փողոցում ուրիշի մեքենան ջարդող երիտասարդներին. Տեսանյութ «Արցախ»- ը նոր ֆուտբոլիստ ունի ԱՄՆ-ում մի քանի հազար ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Աշխարհի ամենավտանգավոր երկաթուղիների մասին. Տեսանյութ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Մարիա Շարապովան դուրս մնաց պայքարից Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է. Տեսանյութ Երեք մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում. կան տուժածներ Թրամպը գրառում է կատարել. «Շատ սահմանապահներ են անհրաժեշտ, եթե պատը չկառուցվի Պուտինին սպասարկող ինքնաթիռից բաշկիրցի երեխան տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ «Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հրաժարական է տվել Մոսկվայում ձերբակալել են Արբատը փակած հայ բլոգերներ Մանուկյանին ու Լազարյանցին (տեսանյութ) Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ «Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել». Թուրքիայի լրագրողների միության ուղերձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ Սույն ծանուցումն՝ ի գիտություն (լուսանկար) Պուգաչովայի ընկերուհին պատմել է, թե ինչպես է մի անգամ երգչուհին պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ ողջ մնացել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց Կառավարության նոր կազմը հայտնի է ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Անտոնիո Գուտերեշ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Քիմ Քարդաշյանի նոր կերպարը արժանացել է միլիոնավոր հավանությունների համացանցում (լուսանկար) Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տու­գանքները չվճարած վարորդներին Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տվել ՀՀ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են Քաղաքական գործիչը քաղաքավարի ստերի ու քաղցր կենացների համար չէ. Բագրատյան Ինչ ունեցվածք ունի Հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը
Հարցում

Ինչո՞ւ միջազգային ներդրողները Հայաստան չեն գալիս. Համեմատենք Վրաստանի հետ

Հատկապես ապրիլյան հեղափոխությունից հետո շատերը համոզված են, որ միջազգայհին ներդրումները եթե ոչ հիմա, ապա գալիք արտահերթ ընտրություններից հետո հեղեղելու են Հայաստանը: Սակայն ցավոք իրականությունը այլ է: Միգուցե շատերի համար դեռ տեսանելի չէ դա, սակայն լուրջ շրջանակները հասկանում են, որ դրա համար համապատասխան միջավայր է անհրաժեշտ, որն այսօր բացակայում է երկրում:
Սույն հիմնավորման համար կրկին համեմատական տանենք հարևան Վրաստանի հետ:
2016-ի տվյալներով Վրաստանում միջազգային ուղղակի ներդրումները կազմել էին 3,5 մլրդ դոլարի չափով: Համեմատության համար նշենք,որ նույն ժամանակահատվածում Հայաստան ներդրումների չափը չէր գերազանցել 200 մլն դոլարի սանդղակը: Այսինքն մոտ 17 անգամ քիչ, քան Վրաստանում: Անցյալ տարի նույն ցուցանիշը Վրաստանում կազմել էր մոտ 1.5 մլրդ –ի չափ,այսինքն ներդրումների քանակը նվազել էր ավելի քան երկու անգամ, ինչը խիստ անհանգստացրել էր վրաց հասարակությանը: Արդյունքում մի շարք խրախուսիչ որոշումներ կայացվեցին ներդրումների խթանման համար: Իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ուղղակի ջերմոցային պայմաններ ստեղծվեցին: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, մինջև 204 000 դոլարի հասնող շրջանառություն ունեցող ընկերությունների շրջհարկը կկազմի 1 տոկոս, նախկին 5 տոկոսի փոխարեն: Հիշեցնենք, որ Հայաստանում մինջև 215 000 դոլարի հասնող ընկերությունների շրջհարկը նույնպես 5 տոկոս է, սակայն 2019-ի հունվարի 1-ից հետո 215 000-ի շեմը կիջեցվի մինջև 120 000 դոլարի, իսկ շրջհարկի 5 տոկոսն էլ չի փոխվի: Այստեղ է, որ հարց է առաջանում, ինչո՞ւ պիտի փոքր ներդրողները գերադասեն Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը: Ինչ վերաբերվում է խոշոր ներդրողներին, ապա այստեղ վիճակը էլ ավելի աղետալի է մեզ համար:

Անզեն աչքով երևում է, թե քանի միջազգային ընկերություններ են եկել Վրաստան: Շինարարությունը, հատկապես Թբիլիսիում և Բաթումիում շռնդալի է զարգանում: Համեմատեք այս ամենը Երևանի հետ: Պարզապես համեմատության եզր անգամ չեք գտնի:
Այսօր Հայաստանում գրեթե ոչ մի լուրջ միջազգային ընկերություն չկա: Իսկ ովքեր որ դեռ կան, պարզապես պարսավանքի են ենթարկվում: Միայն «Լիդիան Արմենիայի» շուրջ աղմուկը հերիք է հասկանալու համար, թե ինչ հետադիմական, քարանձավային ու գավառական տրամադրություններ են հաստատված Հայաստանում, որտեղ ռաբիզ գործելաոճը սպառնում է վերջնականապես քայքայել երկիրը: Ի դեպ նույն «Լիդիանը» ներկայացված է նաև Վրաստանում, սակայն այստեղ նման տրամադրվածություն այդ ընկերության հանդեպ չկա, քանզի Վրաստանում միջազգային ընկերությունները շատ են,  և վրաց հասարակությունը հասկացել է, որ իրենց երկրի հզորացումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը ուղղակի կապված է միջազգային ներդրումների քանակի հետ: Դրա համար էլ Վրաստանը շռնդալից ձևով զարգացում է ապրում, իսկ Հայաստանում տիրում է համատարած գավառամտության մթնոլորտ:
Վրաստանում հանրությունը հասկացել է, որ երկրի զարգացման համար «կախարդական փայտիկներ» չկան: Պարզապես պետք է ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ձևավորել և ամեն ինչ անել, որպեսզի երկրի գործարար միտքը զարգանա:
Եվ դա խիստ ազգայնական ավանդույթներ ունեցող հասարակությունում, երբ օրինակ, Գամսախուրդիայի ժամանակներում Վրաստանում ամենուրեք տիրում էր քսենոֆոբիայի մթնոլորտը: Այսօր այդ նույն Վրաստանը անճանաչելի փոխվել է: Մինջդեռ Հայաստանը 25- տարի է, ինչ դոփում է նույն տեղում: Մեզ մոտ քսենոֆոբիայի մթնոլորտ առանձնապես չի եղել: Բայց արի ու տես, որ 90-կաններին հենց այդ նույն պատճառով գրեթե ամբողջովին կազմալուծվեց քիմիական արդյունաբերությունը, իսկ Հայաստանը դարձավ գավառական ագրարա-սննդարդյունաբերական երկիր: Պարզ չէ՞ր, որ այս պարագայում մենք պետք է կորցնեինք ոչ միայն մեր արդյունաբերական պոտենցիալը, այլև՝ մարդկանց: Այդ պոտենցիալի փլուզման պատչառով Հայաստանի բնակչությունը կրճատվեց գրեթե երկու անգամ: Ինչ էր սա եթե ոչ «սպիտակ եղեռն»: Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար:

Հիշո՞ւմ են արդյոք այսօր տխրահռչակ Խաչիկ Ստամբոլցյանին: Կարծում ենք, որ այսօրվա «Նաիրիտի» աշխատողները իրենց ցույցերը պիտի կազմակերպեն ոչ միայն կառավարության շենքի դիմաց, այլև Ստամբոլցյանի բնակավայրի մոտ: Որպեսզի ապագա «ստամբոլցյալները» հասկանան, որ իրենց արածների համար նույնպես պիտի պատասխան տան:

Վրաստանում այս խնդիրները իրենց իշխանությունը լուծեց, դրա համար էլ իրենց երկիրը կայուն զարգացման հիմքի վրա է դրված:
Եվ այս խնդիրը նույնպես պիտի վաղ թե ուշ լուծվի նաև մեր երկրում, քանզի դրա այլընտրանքը շատ թանկ կնստի մեր վրա:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan