«Ներում-զիջում չի լինի». օրինախախտ վարորդները նոր տեսակի տուգանքի կենթարկվեն՝ բալային համակարգով

Այս թեմայով
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը
- Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր»
- Դեպուտատներ ջան, էդ համերգ չէր, էդ ԱԺ-ի նիստ էր. Արմեն Մովսիսյան
- «Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ. Դա վիրավորանք է մեզ համար». Արմեն Աշոտյան
Շուտով ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրինախախտ վարորդների հանդեպ պատժի նոր մեթոդ է կիրառելու՝ բալային համակարգ: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 23-ից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների ինտենսիվություն է նկատվում: Հիշեցնենք՝ այդ ժամանակահատվածում հայտարարվեց, որ մի քանի տարվա վարչական տուգանքները (վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ) ներվելու են, ինչից հետո վարորդների մի մասն առիթից օգտվում է եւ
խախտումներ անում: «Իրավախախտումների քանակը ավելացել է որոշակի խմբի վարորդների կողմից, որոնք ճիշտ չեն ընկալել վարչական տուգանքները ներելու մեր քաղաքականությունը: Նրանք ավելի շատ խախտումներ են թույլ տալիս, մինչդեռ դրանից պետք է խուսափել՝ անկախ նրանից՝ տվյալ հատվածում ոստիկանությունը վերահսկո՞ւմ է իրողությունը, թե ոչ»,-արձանագրեց Արմեն Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ Ոստիկանության թիրախում կլինեն հենց այդ խմբի վարորդները, որոնք հերիք չէ՝ խախտումներ են անում, նաեւ՝ ինչ-ինչ պատճառներով չեն վճարում վարչական տուգանքները. «Նրանց հանդեպ կգործի բալային համակարգ՝ բաղկացած ինը բալից: Որոշակի խախտումներ կատարելուց հետո բալերն աստիճանաբար կսպառվեն, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի վեց ամսով: Վստահ ենք, որ այս մեթոդով կկարողանանք նվազագույնի հասցնել խախտումների քանակը»:
Մանրամասները՝ Aravot.am-ում:
Հետևե՛ք մեզ Telegram-ում