Ինչ ունեցվածք ունի Վանաձորի քաղաքապետը
Դիտել նաև
Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց (տեսանյութ)
Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին
Քո սպիտակ մազերից չես ամաչում, գոնե քո երեխաների և թոռների ապագայի մասին էլ չես մտածու՞մ
Ծնողները թող նորմալ իրենց պահեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ զոհվածների հարազատների մասին. Տեսանյութ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախորդ տարի 8 միլիոն 200 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենան, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 15 միլիոն 450 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 21 միլիոն 850 հազար դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 3 միլիոն 156 հազար դրամ:
Ասլանյանի՝ մեկ այլ հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա, 2016 թ. ստանձնելով Վանաձորի քաղաքապետի պաշտոնը, հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան, ինչպես նաև արդեն իսկ վաճառված իր մեքենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: