Կյանքից հեռացել է թավշյա հեղափոխության ակտիվիստ Կարեն Մարգարյանը (տեսանյութ, լուրսանկար)
Կյանքից հեռացել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից, 21-ամյա Կարեն Մարգարյանը, ում մոտ հայտնաբերվել էր թիմոմա` թոքերի երկրորդային ուռուցք։
Նշենք, որ շատերը նրան ճանաչեցին մետրոյում բողոքի գործողություն իրականացնելուց հետո:
Կարենի կյանքը փրկելու համար դրամահավաք էր կազմակերպվել, սակայն, ցավոք, երիտասարդի կյանքը չհաջողվեց փրկել: