6-րդ վարչությունը ունի «սպեցնազի» նոր պետ՝ Վալերի Օսիպյանը նոր նշանակումներ է արել
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 13-ին, իր հրամաններով նոր նշանակումներ է արել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մասնավորապես, Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ Ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։
Օսիպյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության սպեցնազի պետ։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։