Մհեր Սեդրակյանը 8 մլն հարկ է թացքրել. ՊԵԿ նախագահը անուններ է տալիս (Տեսանյութ)
Դիտել նաև
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը սահմանին հանդիպել են
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում
Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ
ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի հատվածում․ ԱԳՆ խոսնակ
Սահմանին հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը․ ՀՀ ԱԳՆ
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ գազալցակայաններում կատարված ուսումնասիրություններին և այն հանգամանքին, որ «Գազպրոմ Արմենիայի» կողմից հայտարարություն էր եղել, թե գազալցակայաններից միայն մեկն է իրենց պատկանում:
Անանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, թե այդ ընկերությունն է ճիշտ և միայն մեկ գազալցակայանն է նրանցը: Անանյանը նշեց, որ մյուս ընկերությունները ևս հայտնի անձանց են պատկանում, օրինակ` Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին:
Անանյանը դժվարացավ թվեր նշել, սակայն ասաց, որ Մհեր Սեդրակյանի դեպքում թաքցրած հարկերը 15 մլն դրամ են, իսկ մյուս 8-ի դեպքում` 946 մլն դրամ: Նա նշեց, թե այդ անունների թվում Գագիկ Ծառուկյանը կա, սակայն Հովիկ Աբրահամյանը՝ ոչ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: