ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չունի. Թեհմինա Վարդանյան
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը այս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածու չունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:
«Ես այն կարծիքին են, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի առաջադրի քաղաքապետի թեկնածու եւ այս պահի դրությամբ նրանք չունեն թեկնածու»,–նշեց նա։
Հարցին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ եղե՞լ են, նա բացասական պատռասխանեց. «Ո՛չ, այդպիսի քննարկումներ չեն եղել»։
Ավելի վաղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից։
Մանրամասները՝ NEWS.am-ում: