Բունտ՝ ԲԴԽ-ում. Դատավորները ստորագրահավաք են սկսել
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար, որ քննարկեն ԲԴԽ վերջին մի քանի կարևոր որոշումների տրամաբանությունն ու էությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով: Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ 50 ստորագրություն: Ներկայումս դատավորները հավաքում են այդ ստորագրությունները:
Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում բունտ է հասունանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: