Հեղափոխության ալիքը Գրողների միությանը դեռ չի՞ հասել
Վաղը` հուլիսի 11-ին, տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) 18-րդ համագումարը, որի ընթացքում կկայանա ՀԳՄ նախագահի ընտրությունները: Թեպետ ՀԳՄ նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն, բայց դեռ այս կառույցը ղեկավարել ցանկացող այլ գրողների անուններ` բացի միության գործող նախագահ Էդվարդ Միլիտոնյանից, չեն շրջանառվում:
Իհարկե, հնարավոր է, որ այլ թեկնածուներ հայտնվեն հենց համագումարի ժամանակ, բայց միության կուլիսներում արդեն հստակ խոսվում է` այլ թեկնածու ի հայտ չի գալու, քանի որ այդպես է հրահանգված` Միլիտոնյանը միությունը կնախագահի եւս մեկ ժամկետ, ուստի` այլ գրողներ չեն համարձակվել, կամ էլ` անիմաստ ժամանակի վատնում են համարել առաջադրելու իրենց թեկնածությունը:
Ստացվում է` հեղափոխության ալիքը Գրողների միությանը դեռ չի հասել, ինչը պարզ կդառնա երկու օրից` համագումարի արդյունքներից հետո:
Աղբյուրը՝ Iravunk.com