Տեսազանգով հարցաքննություն օրենսգիրքը չի նախատեսում. ՀՔԾ պետ. Տեսանյութ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ, և նշել է, որ տեսազանգով հարցաքննություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, և իրենք կսպասեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին:
ՀՔԾ պետը նաև հայտնել է, որ Մարտի 1-ի գործով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չի նշել: