Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին` ուղիղ Ռուսական մամուլը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ (տեսանյութ) ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան
ԼՐԱՀՈՍ
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին Գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ «Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը». Նիկոլ Փաշինյան Մենք երկար տարիներ ենք սպասել. Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում թեկնածու է առաջադրել «Իմ քայլը» խմբակցությունը աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով է իրականացրել Ստամբուլի ռեստորաններից մեկում «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը ծաղրանկար են դարձրել. Արամ Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին` ուղիղ Հիշողության թարմացումը պետք է սկսել 1991թ-ից Կիեւյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը 36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ինձ արգելել են հանդիպել կալանավորին. Նաիրա Զոհրաբյանը դիմում է Զեյնալյանին «Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները, վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից գումար դուրս բերելու խողովակ դառնալ ՀՀԿ-ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը». տեղի է ունեցել փակ քննարկում, որ վարել է Սերժ Սարգսյանը Կանանց դերը պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը պետք է լսի ԱԱԾ տնօրենի նախազգուշացումը Քոչարյանի մասով Վարչապետը հանձնարարական է տվել «Իմ քայլի» փակ հանդիպումների մասով. անգամ ամենամառազմատիկ հարցերին՝ պատասխանել Մասիսի քաղաքապետը աղբահանությունը վստահել է իր սանիկի՝ «Զիբիլի Գոռի» հորը Արյան հետքեր՝ քվեաթերթիկների վրա. Ակունքում հետընտրական կրքերը չեն հանդարտվել Գեւորգ Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է Փաշինյանը տնտեսական հեղափոխությունը սկսում է մարզերից. մեկնարկը՝ Տավուշից Փաստորեն, 10 տարում Հայաստանում անհետ կորել է 100,163 զբոսաշրջիկ Ռուսական մամուլը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ (տեսանյութ) Ռեգգենզա՝ հայկական արտադրություն բարձրաճաշակ տղամարդկանց համար (ֆոտոշարք) ՊՆ պաշտոնյան զինապարտ քաղաքացուց կաշառք է ստացել՝ նրա զինգրքույկում կեղծ տեղեկություններ գրանցելու դիմաց. ԱԱԾ (տեսանյութ) Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները հատուցում կստանան Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի տունը Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել. Պն խոսնակը՝ նախագահի խորհրդականի գրառման մասին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա. Հովհաննես Գալստյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով ՄԻԵԴ-ը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը օրինական է համարել «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է պաշտոնից Մանրամասներ Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացի վիճակի մասին «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Վանեցյանը մարտահրավեր նետեց Սերժ Սարգսյանը ելույթ կունենա, իսկ Մանվելի սենյակը ավտոմատներով են հսկում. մամուլն այսօր.Տեսանյութ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա Ղարաբաղյան հակամարտություն՝ փոքր քայլերով դեպի մեծ կարգավորում. Մինսկի խմբի նախկին համանախագահ Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից Դի է հայտնաբերվել ՊՆ ուղղաթիռ է մեկնել Աղվերան Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ և մահացել Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի (ֆոտոշարք) Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին «Փաշինյանը և Ալիևը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում՝ իրենք քաղաքակիրթ մարդիկ են․ Արթուր Վանեցյան «Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում». Արտակ Զեյնալյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով. «Կոմերսանտ» «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս մնում են». Թրամփ Արցախյան շարժման պատմություն չկա Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին հայտնված լուրերին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 «Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Թավշյա հեղափոխությունից հետո 5 հազարից ավելի խուզարկության միջնորդություն է ստացվել Արայիկ Հարությունյանը անցել է «պահակության» Ինչո՞ւ են Էջմիածնի քաղաքապետին «անլվա» ասել Պաշտպանության բանակը որեւէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղը մեր համար կյանքի հարց է, Ադրբեջանի համար՝ տարածքի (Տեսանյութ) Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք Անդրանիկ Թևանյան. Բանակցային սեղանի շուրջ Հայաստանը ոչ թե պետք է իր տեղը զիջի Արցախին, այլ տեղ բացի Արցախի համա (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին Մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի
Հարցում

Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռ. Քոչարյան

Հաշվի առնելով, որ Մարտի 1-ի թեման նոր զարգացումներ է ստանում, և ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածում «Նոր բացահայտումներ Մարտի 1-ի գործով» խորագրի ներքո, իսկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության, Yerevan Today-ը հարցազրույցների շարք է սկսել: Հուլիսի 5-ին մի քանի հարց է ուղարկել նախագահ Քոչարյանին՝ իր գրասենյակի միջոցով: Հուլիսի 9-ին գրասենյակից ստացել են առաջին պատասխանները, որոնք և ներկայացնում են ստորեւ.

- Պարոն նախագահ, վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա:

- Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:

Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս:

Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան:

Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Երկապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից: Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը:

Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել:

Ավելի ուշ, օրվա ընթացքում, անց եմ կացրել ևս երկու կարճ հանդիպում. ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն էր: Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից:

- Իսկ ի՞նչ էր ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը:

- Դա ներքին փաստաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan