Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ
ԼՐԱՀՈՍ
«Այս քամին ձյան տեղ չի անում». Սուրենյան Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ուղիղ եթերում գրքեր են նվիրում. տեսանյութ Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել 12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած. տեսանյութ Իրավապահները դեռ չեն գտել Թբիլիսիի հայկական եկեղեցուց ուղիղ եթեր մտած և ՀՀ դրոշը վառած ադրբեջանցուն.տեսանյութ Արփինե Հովհաննիսյանը՝ նոր լուսանկարները Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել Ռամիլ Սաֆարովը, նույնիսկ ամենախաղաղ պայմաններում՝ պետք է սպանվի Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Լիլիթ Հովհաննիսյանը նոր հմայիչ լուսանկար է հրապարակել Հայկ Մարությանի հարցազրույցը ավստրիական Society ամսագրին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Արտակ Համբարձումյանը Թուրքիայում բրոնզե մեդալ է նվաճել Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Հայաստանի համար վատ տարբերակ չի լինի, եթե Բայդենը մասնակցի և հաղթի «Մի ուրվական է շրջում Առողջապահությունում՝ կոռուպցիայի ուրվականը» կամ` «Պայքար հողմաղացների դեմ». Արամ Քոչարյան. լուսանկար Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ) Առավոտս սկսվեց ամենածանր այցով. Նաիրա Զոհրաբյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի Փաշինյանը Դսեղում մասնակցում է Թումանյանի 150–ամյակին նվիրված միջոցառումներին. տեսանյութ ՀՀ քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է Վրաստանից 649.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր ներկրել Հայաստան. ՊԵԿ Արայիկ Հարությունյանը թղթից է կարդում Թումանյանի ամենահայտնի քառյակներից մեկը. տեսանյութ Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Երևանի փաբերից մեկում 5 երիտասարդ բերման է ենթարկվել Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է նույն հիվանդանոցում բուժվող տղամարդու դին Քանի քեռին կա Մաշադյանները միշտ էլ «շոկոլադ են ուտելու» Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, նրա տեղակալին և ևս 9 անձի Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել. տեսանյութ Ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աղքատությունը գլուխներն առած լոդրները պետք է սերտեն Մաշադյանի կյանքի դասերը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Ինչ նպատակով է Հայաստան ժամանել Արամ Առաջինը Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին Ի՞նչ կիսանախագահական համակարգ Հայաստանի ժողովրդագրության հմայքը Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից. Գևորգ Պետրոսյան ԿԲ նախագահը մարտին պաշտոնանկ կարվի. Փաշինյանն ուզում է այդ պաշտոնում իր մարդուն տեսնել Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալկոհոլ օգտագործողներն ավելի վտանգավոր են, քան մարիխուանա ծխողները.Արման Մարգարյան (տեսանյութ) Հոգեւորականների եւ ակտիվիստների միջեւ բախումը կանխվել է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգրևավճարներ ստացել Նիկոլ Փաշինյան. անուղղելի հեղափոխականը կամ ում է խժռում հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը՝ Պուտինին Ֆեյսբուքյան «գիտակցված» անտարբերությունը, կամ՝ ռուսները ջղայնացե՞լ են Գործ ունենք բազմակողմ խաղի հետ. ՀԱԿ-ը քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու հայտ է ներկայացնում «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից Թեժ պայքար. Ով կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. նախագահ Արմեն Սարգսյան We are one.Հայաստանը միացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին (Տեսանյութ, ֆոտոշարք) Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը Փետրվարի 18-ի ամենաուշագրավ լուրերը.Տեսանյութ Սիփան Փաշինյանը՝ «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» հոդվածի մասին Արթուր Ղազինյանը կուսակցություն է ստեղծում ՀՀ պատվո պահակախմբի գեղեցիկ ելույթը Աբու Դաբիում. Տեսանյութ Պուտինը վստահում է Էրդողանին.Պեսկով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Պոռնկությամբ զբաղվում են նաև անչափահասները.Տեսանյութ Արամ Ա կաթողիկոսը «Ասպետի կարգ» շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին Ուժեղ քամի է սպասվում Տարածաշրջանի հարկային բեռը Ի՞նչ ունեցվածք ունի Ռաֆիկ Մաշադյանը Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները
Հարցում

ՀՀ պատվիրակությունը Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ձեռք է բերել 30.5 մլն դոլարի ներդումների պայմանավորվածություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ հունիսի 28-ից հուլիսի 2-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը եւ Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ-ում մեկնարկել է հունիսի 29-ին՝ «Սերվիս Թայթն» ընկերություն այցելությամբ, որտեղ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության հիմնադիրների, ինչպես նաեւ Սիլիկոնային հովտում ազդեցիկ «Թիմըբըլ» եւ «Այռոբոթիքս» ընկերությունների հիմնադիրների հետ:

Քննարկվել են Հայաստանում ինժեներական կրթությանը, գիտահետազոտությանը, ստարտափների զարգացմանը, վերազգային կազմակերպություններին Հայաստան ներգրավելուն առնչվող հարցերը, այդ ոլորտներում կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրները եւ սփյուռքի մասնակցությունը ոլորտի զարգացմանը: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երեւանում:

Այնուհետեւ պատվիրակության անդամները Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում հանդիպել են ամերիկյան շուրջ երկու տասնյակ գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում հայաստանյան ընկերությունների ու ասոցիացիաների հետ համագործակցելու ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկվել է ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպումը:

Պատվիրակությունը մասնակցել է նաեւ ամերիկահայ խոշոր գործարարների հետ մեծ ընդունելության, որի ժամանակ փոխվարչապետ Ավինյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձեւաչափերը ու ՀՀ կառավարության գերակայությունները: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում փորձի եւ գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մի խումբ գործարարներ պլանավորում են մոտ ապագայում այցելել Հայաստան՝ ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Հունիսի 30-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մի քանի տասնյակ հայ գործարարների հետ եւ հարց ու պատասխանի ձեւաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը: Ներկայացվել են Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման եւ Ազգային ստարտափ սամիթի անցկացման հեռանկարները, եւ դահլիճում գտնվող գործարարների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական ներդրում ունենալ հիմնադրամում: Ներկայացվել է «Սփյուռքի պարտատոմսեր» գաղափարը՝ որպես զանգվածային ներդրումների խրախուսման մեխանիզմ՝ նպաստելու պետության կայուն տնտեսական զարգացմանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը առանձնազրույցներ է ունեցել մեկ տասնյակ գործարարների հետ, որոնց հետ քննարկվել են առողջապահության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ռազմական արդյունաբերության, ֆիլմարտադրության ոլորտներում առկա կոնկրետ ներդրումային ծրագրեր: Միաժամանակ «Բիզնես Արմենիա»-ի եւ «Crystal Lake Holdings LLC»-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարելու Սեւանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար:

Գործարար Դրո Դարբիդյանի հետ քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ «St. Jude Medical Inc»-ի Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին: «Eco Panel Group Inc.» ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ խաչիկյանի, ցանկություն է հայտնել ներդնել 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ: Վերջիններս քննարկել են ՀՀ ու Կալիֆորնիա նահանգի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելուն: Ամերիկահայ գործարար Աշոտ Թադեւոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը: Մի շարք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանկային համակարգում, օրգանական սննդի եւ մեղրի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Հուլիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: Վերջինիս հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Արդյունքում ՀՀ կառավարության եւ Լոս Անջելես քաղաքի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan