Մոսկվայում վթարի է ենթարկվել Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը համարվող Սերգեյ Գրիգորյանցը
Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագման խորհրդային հայտնի այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը: Ռուսաստանաբնակ իրավապաշտպանի՝ ավտովթարի ենթարկվելու մասին լուրը հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ նշելով, որ մեքենայի վարորդը փախուստի է դիմել: Այս մասին հայտնում է «Ազատություն» -ը:
Միջադեպի արդյունքում վնասվել է 77-ամյա Գրիգորյանցի ոտքը: Տուժողը պնդում է, որ տեղի ունեցածը կարող էր կազմակերպված լինել:
Սերգեյ Գրիգորյանցը Խորհրդային միության տարիներին իր հակասովետական քարոզչության, իրավապաշտպան գործունեության համար մի քանի անգամ ազատազրկման է դատապարտվել:
1995 թվականին նրա որդին՝ 20-ամյա լրագրող Տիմոֆեյ Գրիգորյանցը, սպանվել է չբացահայտված հանգամանքներում։ Իրավապաշտպանի գործընկերները կարծում են, որ դա պետական անվտանգության մարմինների վրեժն էր Սերգեյ Գրիգորյանցից՝ Չեչնիայում Մոսկվայի գործողությունները քննադատելու համար:
Գրիգորյանցը Վլադիմիր Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսներից է: