Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ

Այս թեմայով
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը
- Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով
- Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է
- Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր»
Հանդիպեցի իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։
Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապհովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր:
Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք նաև ընթացիկ մի շարք ծրագրեր` վստահություն հայտնելով, որ պատրաստակամ ենք հետևողականորեն աշխատել դրանց ուղղությամբ։
Հանդիպումն անցավ փոխադարձ վստահության և կառուցողական մթնոլորտում։
Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Հետևե՛ք մեզ Telegram-ում