Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

Միացյալ Նահանգները միշտ կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները. Միլս

-Պրն դեսպան, շնորհակալություն մեր խնդրանքն ընդունելու համար: Դուք պետքարտուղարության հայկական բաժնի առաջին ղեկավարն էիք, Հայաստանում զարգացումներին հետեւել եք անկախության առաջին իսկ տարիներից, այժմ էլ ավելի քան երկու տարի Հայաստանում եք: Ինչպիսին էր «Թավշյա հեղափոխությունը» դեսպանի աչքերով:

-Շնորհակալություն այս հանդիպման համար եւ «Ամերիկայի Ձայն»-ի լսարանի հետ խոսելու հնարավորություն տալու համար: Տպավորված եմ, որ կատարել եք հետազոտությունն, այո, ես հայկական բաժնի առաջին ղեկավարն էի՝ 26 տարի առաջ: Ինձ համար անձնական մեծ պատիվ էր վերադառնալ Հայաստան, եւ ականատեսը լինել Հայաստանի պատմության այս նոր գլխի: Իմ կարծիքով, առավել կարեւորն այն էր, որ սա Հայաստանի ներսից զարգացող իրադարձություն էր. Հայաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ, ավելի արդար հասարակություն եւ այդ ամենը՝ խաղաղ ճանապարհով: Ճիշտն ասած, դա շատ տպավորիչ էր:

Ինչպես ասացի, դա Հայաստանի քաղաքացիների կողմից էր արված: Միեւնույն ժամանակ, դա արդյունքն է այն բանի, որ երկու տասնամյակ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին աշխատելով զարգացրեցին, հզորացրեցին այն ձայները, որոնք առաջ տարան թափանցիկության եւ պատասխանատվության այս արժեքները: Եւ կարծում եմ, հայ ազգի համար սա շատ կարեւոր օր է:

-Արդյոք այս նոր Հայաստանը, Հայաստանը որ խոստանում է զարգացնել ժողովրդավարությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի Միացյալ Նահանգների համար: Բանն այն է, որ այստեղ Վաշինգտոնում որոշ փորձագետներ մինչ ապրիլյան իշխանափոխությունը նշում էին, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառում է:

-Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Դա կարեւոր հարաբերություններ են եւ միշտ եղել են այդպիսիք: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Դրա առաջնահերթությունները կարծում եմ կարեւոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, եւ դեսպանությունը, ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու: Համոզված եմ, հայերն այնքան իմաստուն են, որ սա գիտակցում են: Փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը՝ դրանք հսկայական մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նրանք ընդունեցին եւ հաջողությամբ հաղթահարեցին: Խնդրի բարդ կողմն է այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է: Այստեղ մենք ցանկանում ենք այնքան մեծ աջակցություն ցուցաբերել, որքան կարող ենք, այնպես որ սերտ աշխատելու ենք կառավարության հետ: Կարծում եմ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել եւ որում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները եւ թե՛ ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների խրախուսումն է: Դա դեսպանությանը իմ առաջնահերթություն էր նախորդ երեք տարիների ընթացքում, նույնիսկ մինչեւ վերջին իրադարձությունները, եւ մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել: Վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: Նախորդ տարի մեր երկրների միջեւ առեւտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից ավելի՝ մենք գրանցեցինք 42 տոկոսի աճ նախորդ տարի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում եւս 30 տոկոսի աճ է գրանցվել: Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առեւտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետեւ վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե՛ ամերիկյան գործարարներից, եւ թե՛ հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առեւտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ եւ որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առեւտրի եւ ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին:

-Որպես դեսպան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում:

- Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր եւ շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարեւոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձեւով: Դա իրոք շատ կարեւոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության եւ մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ:

-Անդրադառնալով Պետքարտուղարությունում հանդիպմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է նախագահ Պուտինի հետ եւ նախատեսում է հանդիպումներ անցկացնել Բրյուսելում: Համաձայն Հայաստանի սահմանադրության, վարչապետն է իրականացնում արտաքին քաղաքականությունը: Պետքարտուղար Փոմփեոն հանդիպում է Հայաստանի նախագահի հետ: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր առաջին հանդիպումն անցկացնում Հայաստանի նախագահի հետ, ով արտաքին քաղաքականությունն իրականացնող պաշտոնյան չէ:

-Ինչպես գիտեք, պատճառներից մեկը, որ ես այստեղ եմ, ինչպես նաեւ՝ նախագահը, հսկայական իրադարձությունն է, որ այս ամիս տեղի է ունենում Վաշինգտոնում: Խոսքը Սմիթսոնիան հաստատության ժողովրդական կենցաղի փառատոնի մասին է, որը մեծ իրադարձություն է այստեղ Վաշինգտոնում եւ ընդհանրապես, ԱՄՆ-ի ամբողջ Արեւելյան ափին: Այս անգամ Հայաստանն է ներկայացվում, հայկական մշակույթը եւ նախագահը, իմ կարծիքով, իր դերի հետ համապատասխան, որպես պետության գլուխ, այսպես ասած, հայկական մշակույթի ներկայացուցիչ, այստեղ է այդ իրադարձության շրջանակներում: Նա մասնակցել է բացման արարողությանը, նա խոսել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Անկեղծ ասած, նա շատ հուզիչ էր, երբ խոսում էր Հայաստանի կյանքի նոր գլխի մասին:

Կարծում եմ, տեղին է, որ երկրի գլուխը հնարավորություն ունի հանդիպելու պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել Հայաստանում տեղի ունեցածի մասին, ցանկանում էր քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել ընդհանուր առմամբ: Մասնավորապես, պետքարտուղարը ցանկանում էր խոսել առեւտրի եւ ներդրումների խնդրի մասին: Որքան ես հասկանում եմ, դա մի ոլորտ է, որով նախագահին իր սահմանադրական դերի շրջանակներում խնդրել են զբաղվել՝ գրավելով արտերկրյա առեւտուր եւ ներդրումներ ոչ միայն Ամերիկայից այլ ընդհանրապես, եւ աշխատել Սփյուռքի հետ: Այնպես որ, կարծում եմ լիովին հասկանալի է, որ նա կօգտագործեր այս հնարավորությունը հանդիպելու պետքարտուղարի հետ եւ քննարկելու մեր երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների աճի հնարավորությունները, խոսել ժողովրդական փառատոնի մասին, ինչպես նաեւ՝ կիսել պետքարտուղարի հետ իր սեփական կարծիքը այս նոր ժամանակաշրջանի եւ ապագա զարգացումների վերաբերյալ:

-Վերջին հարցը՝ հայ-ամերիկյան հարաբերություններում մոտ ապագայում ինչ զարգացումներ են սպասվում:

-Կարծում եմ, երկու կառավարությունների, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի եւ Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են: Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իրա առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, եւ որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարեւոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին: Տեղյակ եմ նաեւ, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, եւ դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարեւոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած:

- Շնորհակալություն

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan