Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ. Ուղիղ. Armtimes
Armtimes.com կայքը տեղեկացնում է.
Քիչ առաջ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ «անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով», տեղեկացնում է Վեհափառի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ «նրանք որեւէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»: