Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Սաշիկի որդուն չեն կալանավորել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Օրերս նա և Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ լքեցին Թումանյան 11 հասցեում գտնվող իրենց բնակարանը, որտեղ ԱԱԾ-ն ժամեր շարունակ խուզարկություն էր իրականացնում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ իրենց մոտ է տեղափոխվել միայն Ալեքսանդր Սարգսյանը, իսկ Հայկ Սարգսյանը մեկ այլ գործով ներկայացել է վարույթ իրականացնող մարմին։
Ինչպես Factor.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին․ «Անձը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում տուժողի հետ առերես հարցաքննություն, որից հետո նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»։
Մանրամասները՝ Factor.am-ում: