Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Բռնաբարության փորձից մինչև ծննդկանի մահ. ի՞նչ է կատարվում «Կապանի ԲԿ»-ում

2016-ի դեկտեմբերի վերջին «Կապանի բժշկական կենտրոնում» 26-ամյա ծննդկանի և պտղի մահվան միջադեպից հետո լրատվամիջոցների և Կառավարության ուշադրությունն ուղղվել է դեպի այդ բժշկական կենտրոն:

Մասնավորապես, հունվարի 17-ին աշխատանքից հեռացվել է բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը՝ տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավորմամբ:

Այն, որ այդ բուժհաստատությունում բազմաթիվ խնդիրներ կան, բազմիցս գրվել ու խոսվել է՝ սպասարկման որակից մինչև կադրային ոլորտ: Իսկ հունվարի 18-ին Սյունիքի մարզպետն անձամբ է ընդունել այդ կենտրոնի բուժանձնակազմին՝ հասկանալու համար նրանց խնդիրները: Մարզպետը նաև ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել վերջին շրջանում «Կապանի բժշկական կենտրոնում» պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին:


Ուշագրավն այն է, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որը հաստատեց նաև ոստիկանությունը, որ վերը նշված բժշկական կենտրոնում բռնաբարության փորձ է իրականացվել: Մասնավորապես, ԲԿ-ի անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Փաստորեն, «Կապանի բժշկական կենտրոնում» խնդիրը ոչ միայն «վատ» տնօրենի կամ նրա վատ կառավարման մեջ է, այլև ընդհանուր մթնոլորտի:

Ծննդկանի և իր պտղի մահը, գրանցված մի շարք այլ մահացության դեպքերը, սպասարկման խայտառակ որակն ու բժշկի կողմից բռնաբարության փորձն արդեն վկայում են, որ այդ հաստատությունում միայն տնօրենի հեռացմամբ խնդիրների լուծման հասնել հնարավոր չէ: Պետք է նախևառաջ ազատվել «խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր երևույթից, կադրային լուրջ փոփոխություններ սկսել և բարձրացնել սպասարկման որակը:

Կարծում ենք այս խնդիրը չի սկսվում և ավարտվում միայն «Կապանի բժշկական կենտրոնով»: Լուրջ ստուգումներ են պետք անցկացնել բոլոր մարզերում և բուժհաստատություններին պարտադրել բժշկական կենտրոնին վայել աշխատանք: Եթե Կառավարությունում համամիտ չեն մեզ հետ, կարող ենք խորհուրդ տալ սկսել Սևանից:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan