Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Պատերազմ Արցախում
Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք....

Խախտումներ Երևանի մանկապարտեզներում. ԿՔՆ

Նախակրթական ուսումնական հաստատության աշխատանքային գործընթացի վերաբերյալ

ԿՔՆ-ն ստացել է մի շարք ահազանգներ, որոնք ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Երևանի համայնքային նախադպրոցական հաստատություններում տեղ են գտել աշխատակազմի աշխատանքային իրավունքների խախտում, մասնավորապես արձանագրվել են հետևյալ խնդիրները՝ աշխատանքային պայմանագրերի օրինակների բացակայություն աշխատակիցների մոտ, աշխատանքային ժամերի անհիմն փոփոխություն, հավելյալ աշխատանքային պարտականությունների կատարում, հանգստի և արձակուրդի իրավունքի խախտում։

Մասնավորապես՝

(1) Որոշ մանկապարտեզներում (որոնց ցանկը կարելի է տրամադրել ՄԻԱՅՆ տեղեկատվության աղբյուրների գաղտնիության պահպանման երաշխիքների դեպքում) աշխատակիցներին չեն տրամադրվել աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, ու իրենք տեղեկացված չեն ինչի ներքո են ստորագրել՝ քանի ժամ աշխատաժամանակ է սահմանված պայմանագրով, ինչ դրույքաչափով, ինչ աշխատավարձով է կնքվել պայմանագիրը։

Նախակրթական ուսումնական հաստատության աշխատակիցներին հաճախ տալիս են ցուցումներ աշխատաժամերի ու գրաֆիկի փոփոխման վերաբերյալ։ Զրույցի ժամանակ քաղաքացին նշում է հետևյալը․ «Մի օր ասում են, քո աշխատանքը սկսվում է 9:00, մեկ ասում են՝ չէ, դու պիտի երեխա ընդունես 8:30, մեկ ասում են քո աշխատանքը ավարտվում է 16:30, մեկ՝ 17:00»։

Համաձայն «ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի 26 հունվարի 2007 թ.-ի դրությամբ՝ «ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ» աղյուսակի համաձայն հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 8 ժամվա դիմաց դաստիարակի հաստիքը սահմանվում է 1.12 դրույք, դաստիարակի օգնականինը՝ 1 դրույք, իսկ 9 ժամվա դիմաց՝ համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։

Հետևյալ նորմատիվային ակտով սահմանվում են տվյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային ժամերը․

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Երևանի քաղաքապետի 2833-Ա 30.06.2011թ. որոշման համաձայն՝ «1.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային ռեժիմը սահմանել ժամը 8.00-ից մինչև 17.30-ը։

2.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանել ժամը 8.30-ից մինչև 17.30-ը։

3.Երևանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը սահմանել ժամը 17.30-ից մինչև 19.00-ը՝ համաձայն հավելվածի»։ (2) Աշխատակիցները նշում են, որ իրենց չի թույլատրվում լքել խումբը («․․բացի այն դեպքերից, երբ դաստիարակի օգնականը իրականացնում է բանվորի պարտականությունները», նշում է քաղաքացին՝ մասնավորապես նկատի ունենալով ծանր իրերի տեղափոխություն, խոտհունձ), այսինքն աշխատում են 9-ժամյա աշխատանքային օրով։

Քանի որ մի կողմից աշխատակիցները չունեն աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, հետևաբար չգիտեն ինչ պայմաններով են աշխատանքի ընդունվել, մյուս կողմից զգուշանում են անհնազանդության դրսևորման պարագայում աշխատանքից ազատված լինելուց, ուստի շարունակում են աշխատել անորոշության պայմաններում։ Մանկապարտեզները հաճախ բակի ու այգու մասին հոգ տանելու համար լրացուցիչ աշխատուժ չեն ներգրավում և նախընտրում են այս ծանր բեռը դնել առանց այն էլ գերբեռնված խմբերով աշխատող դայակների (դաստիարակի օգնականների) վրա։

Այս կանայք (սովորաբար երեխաների հանգստի ժամին պետք է շտապեն այգի՝ խոտհունձի կամ այլ ծանր ֆիզիկական աշխատանքների համար, որը տարիներ շարունակ եղել է դրված դաստիարակի օգնականների վրա։ Սա անընդունելի է հատկապես քանի որ նրանք այդ աշխատանքը կատարում են ի վնաս իրենց հիմնական պարտականությունների պատշաճ կատարման, քանի որ ստիպված են լինում լքել երեխաների սենյակը: Եվ ստացվում է, որ առնվազն 30 երեխայով խմբերի հոգածությունը այդ ընթացքում ընկնում է դաստիարակի ուսերին, ով նույնպես չի կարողանում հանգստանալ ու լիցքաթափվել։

Այսինքն, դաստիարակը և դաստիարակի օգնականը աշխատում են առանց ընդհատման 9 աշխատանքային ժամ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ գերբեռնված՝ հաճախ 30 երեխայից ավել խմբերում աշխատում է մեկական դաստիարակ, մեկական դաստիարակի օգնական, և բացակայում է դայակ-սանիտարի հաստիքը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ աշխատանքային պարտականություններ են օրինականորեն վերագրվում դաստիարակի, դաստիարակի օգնականի, դայակ-դաստիարակի հաստիքներին, և նրանցից ով որն է այսօր կատարում։

(3) Մեզ են հասել տեղեկություններ այն մասին, որ տարիներ շարունակ աշխատակիցներին պարտադրում են «ինքնակամ» դիմումներ գրել, որով նրանք «խնդրում-աղաչում են իջեցնել իրենց աշխատավարձը» (մեջբերումը՝ մեզ դիմած աշխատակցի խոսքերից)։

(4) Բացի այդ, մանկապարտեզների որոշ աշխատակիցներ պնդում են, որ իրենց տարիներ շարունակ չի հատկացվել ամենամյա վճարովի արձակուրդ, դրա փոխարեն նրանք ըստ անհրաժեշտության չվճարվող արձակուրդ են վերցրել։

(5) Մեզ են հասել պնդումներ առ այն, որ որոշ մանկապարտեզներում կան հաստիքներ, որոնց դիմաց գրանցված անձիք երբեք չեն աշխատել այդ մանկապարտեզում։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում վերոհիշյալի կապակցությամբ և հորդորում պատկան մարմիններին ուսումնասիրել իրավիճակը և հավաստիանալ, որ Երևանի մանկապարտեզներում աշխատանքային իրավունքի նման խախտումները այսուհետ կբացառվեն, իսկ դրանք կատարած տնօրենների նկատմամբ կկիրառվի համարժեք կարգապահական տույժ, ընդհուպ մինչև հեռացում։ Ձեռնարկված միջոցների ու կատարված աշխատանքների մասին պահանջում ենք նաև զեկուցել հանրությանը։

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan