Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

Պատմական արտահերթ ընտրություններ, որոնք կկանխորոշեն Թուրքիայի քաղաքական ապագան. հունիսի 24-ին մեկնարկել են Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:

Սահմանադրական փոփոխություններին հաջորդած առաջին ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարվի նախագահական կառավարման համակարգի: Այս ընտրությունները կորոշեն՝ արդյոք 2002 թվականից Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու նրա անփոխարինելի առաջատար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակեն մնալ քաղաքական օլիմպոսի գագաթում, թե ի վերջո երկրում վերջին տարիներին նրանց դեմ հասունացած դժգոհությունը կնյութականացվի ու քվեախցիկներում ամրագրված արդյունքներով ի վերջո կուսակցությունը ստիված կլինի տեղը զիջել մեկ այլ քաղաքական ուժի:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:

Ընտրություններում ամենաորոշիչ դերակատարները, ակնկալվում է, որ կլինեն քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի ազգաբնակչության ավելի քան 15 տոկոսը: Եթե այս ընտրություններում քրդերն իրենց ձայնը տան ԺԴԿ-ին և վերջինս կարողանա հաղթահարել 10 տոկոսանոց ընտրական շեմը, ապա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում, որը նոր սահմանադրությամբ այսուհետ 550-ի փոխարեն այժմ ունենալու է 600 պատգամավորական մանդատ, քրդամետ կուսակցությունը կստանա առնվազն 80 պատգամավորական մանդատ: Սա թույլ կտա ԺԴԿ-ին միավորվել խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժերի հետ` կազմելով մեջլիսում ընդդիմադիր մեծամասնություն: Քրդամետ կուսակցության կողմից ընտրական շեմը չհաղթահարելու պարագայում շուրջ 80 պատգամավորական մանդատ կանցնի Էրդողանի ղեկավարած կուսակցությանը, որը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փաստորեն կշարունակել երկրի միանձնյա կառավարումն ու իր համար ցանկալի բոլոր օրակարգային հարցերը կընդունի առանց որևէ խոչընդոտի:

Պատահական չէ, որ նախորդող ամիսների ընթացքում Էրդողանը ձերբակալեց ու բանտարկեց ԺԴԿ մեծ թվով պատգամավորների, քաղաքապետերի ու պարզապես կուսակցականների՝ մեղադրելով նրանց ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ: Կալանավորվածների շարքում է նաև կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը:

Պետք է նկատել, որ նախորդ մի քանի ընտրություններում երկրի գլխավորապես արևելյան քրդաբնակ շրջաններում ձայները մշտապես կիսվել են Դեմիրթաշի ու Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժերի միջև: Այն, որ Էրդողանը մտահոգվում է քրդաբնակ շրջաններում ձայներ կորցնելուց, ապացուցելու եկավ օրերս համացանցում հայտնված գաղտնի տեսագրությունը, որտեղ Թուրքիայի նախագահը Ստամբուլում համախոհների հետ հանդիպմանը ասում է, որ իր կուսակիցները պետք է ԺԴԿ հետ կապված կարևոր աշխատանքներ տանեն: «Այս մասին դրսում չեմ կարող խոսել, այդ պատճառով դիմում եմ ձեզ՝ նրանց ընտրական շեմի տակ թողնելը կնշանակի, որ մենք ավելի լավ դիրքերում կլինենք»,-ասել էր նա՝ հայտարարելով, որ կուսակիցները պետք է իրենց ընտրատեղամասերում վերցնեն ընտրացուցակներն ու հատուկ աշխատանք տանեն բոլորի հետ: Տեսագրությունում երևում էր նաև, թե ինչպես է Էրդողանը կոչ անում «գերիշխանություն ունենալ» քվեաթերթիկների հաշվման հանձնաժողովներում՝ հավելելով, որ իրենք «չպետք է կրկնեն հունիսի 7-ը»՝ 2015 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում ԱԶԿ-ն 2002 թվականից ի վեր առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը և ձախողեց կառավարություն կազմելու գործընթացը, ինչի հետևանքով 2015 թվականի նոյեմբերին նոր ընտրություններ անցկացվեցին:

Վերջին տարիներին Թուրքիան իսլամականացման ճանապարհով տանող Էրդողանին խորհրդարանական մեծամասնությունից զրկելու նպատակով աշխարհիկ ընտրազանգվածը կարող է իր ձայները տալ ԺԴԿ-ին: Այս կարծիքին է մտավորական, ԱԶԿ նախկին նախագահ Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով Al-Jazeera-ի հետ զրույցում նշել է. «Աշխարհիկ քվեարկողները ընտրություններին կարող են իրենց աջակցությունը ցույց տալ ԺԴԿ-ին, որպեսզի ԱԶԿ-ն խորհրդարանում կորցնի մեծամասնությունը՝ ինչը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսին: Իհարկե, այստեղ խոսք չի գնում մեծ տոկոսների մասին: 2015-ի հունիսի ընտրություններում ԺԴԿ-ն երկրի արևմտյան շրջաններից կարողացավ ստանալ 1.5-2 տոկոս ձայն միայն: Հիմնական գործոնը, որը որոշիչ կլինի կուսակցության խորհրդարան անցնելու հարցում, շարունակում է մնալ քրդաբնակ շրջանների քվեն»- նշել է նա:

Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար Էրդողանը պետք է ստանա ձայների ավելի քան 50 տոկոսը, հակառակ պարագայում հուլիսի 8-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ ստացած երկու գործիչները: Ընդդիմադիր թեկնածուներն արդեն իսկ հայտարարել են, որ ընտրությունների երկրորդ փուլի պարագայում աջակցելու են Էրդողանի դեմ հանդես եկող թեկնածուի օգտին: Ներկայիս կանխատեսումները խոսում են այն մասին, որ այդ թեկնածուն կարող է լինել քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն: Վերջինս քարոզարշավի ընթացքում այցելեց նաև 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Դեմիթաշին ու հանդես եկավ նրան ազատ արձակելու հորդորով, ինչը, շատ փորձագետների խոսքով, կարևոր քայլ էր քրդաբնակ շրջանների ձայները ստանալու տեսանկյունից:

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում է թեկնածուն բանտից: Դեմիրթաշը, ում իր խարիզմատիկ կերպարի ու ժողովրդայնության համար ժամանակին անվանում էին քրդերի Օբամա, նախընտրական քարոզարշավ վարեց 12 քառակուսի մետր մեծությամբ բատնախցից: Քարոզարշավի վերջին օրերին նա Էդիրնեի բանտից թուրքական հանրային հեռուստաընկերության եթերում դիմեց ժողովրդին՝ հորդորելով հունիսի 24-ի ընտրություններին քվեարկել ընդդեմ մեկ մարդու՝ Էրդողանի ռեժիմի:

Ոմանց համար ընտրությունները երկրում ժողովրդավարության վերականգնման վերջին իրական հույսն են, սակայն որոշ շրջանակներ էլ հավատացած են, որ ընտրությունները չեն անցնի առանց կոռուպցիայի և ընտրական գործընթացի լուրջ խախտումների: Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում անցկացված քարոզարշավի ժամանակ թեկնածուները բազմիցս իրենց բողոքը հայտնեցին ոչ հավասար պայմանների առնչությամբ: Մասնավորապես, նրանք հայտարարում էին, որ լրատվամիջոցները գերազանցապես լուսաբանում են իշխող կուսակցությանն ու նրա թեկնածու Էրդողանին: «Ստացվել է այնպես, որ Էրդողանը գնել է ողջ լրատվադաշտը, և այժմ մեդիան գործում է այնպես, ասես լինի ԱԶԿ օրգանը»,-այս առթիվ նկատել էր «Ջումհուրիեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինը:

Հունիսի 24-ին տեղի ունեցող ընտրությունները մեծ կարևորություն ունեն Թուրքիայի ապագայի համար:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan