Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Բելառուսի դեսպանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին:
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը։
Zham.am