«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով ելույթում ասաց,
«Երեկվա հարց ու պատասխանը և քաղաքացիական հասարակության մի շարք մտահոգություններ հաշվի առնելով՝ «Ելք» խժմբակցությունը որոշել է չմասնակցել դատավորի ընտրությանը, որի արդյունքում դատավորը, հուսով ենք, չի ընտրվի»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ երեկ ՍԴ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չի տվել, ինչի համար իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:
«Այն, որ թեկնածուն չի կարող ունենալ լրջագույն կարծիք կարևոր խնդիրների վերաբերյալ, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ ընտրությանը», — ասաց նա:
ՍԴ թեկնածուի ընտրությունները տեղի կունենան այսօր՝ ժամը 11։00-ին։ Դատավորի թեկնածուն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ներկայացված դատավոր Ելիզավետա Դանիելյանն է։