Սա խայտառակություն է. Դանիել Իոնեսյանը՝ ԿԳ նախարարի կատարած նշանակման մասին
Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում:
Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ Սամվել Հարությունյանին Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
«Եվ Արայիկ Հարությունյանը (կրթության և գիտության նախարար) չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանն անձամբ իրենից կաշառք ուզել»,-գրել է նա։
Իոանիսյանի գրառման տակ կրթության նախարարը գրել է. «Կոնկրետ օրինակներ, Դանիել ջան, շատ կոնկրետ»։