Աթենքում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ. Լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Կառավարության նոր կազմը հայտնի է Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Ծովիկ Քասաբյան. Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց Արմեն Մուրադյանն այցելել է զոհված հերոսի մորն, որը երվորյակ տղաներ է ունեցել Հայաստանում ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսում առկա են կուտակումներ Մատրիցան տանում է ինքնալուծարման Արայիկ Խանդոյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվել. փաստաբան Հոնկոնգում նոր բնակարաններ են վաճառվում, որոնք 1 մեքենայի կայանատեղիից էլ փոքր տարածք են զբաղեցնում (տեսանյութ) 3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ հունվարի 21-ին Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը Բլոգեր Լապշինը Հայաստանում հարցազրույց է տվել Աթենքում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ. Լուսանկարներ Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի նախկին ոստիկան տղային Թույլ չեմ տա որևէ մեկը քար նետի իմ կնոջ վրա Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները. Զարուհի Մեջլումյան Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության օրը հայտնի է. Հրապարակ ԲՀԿ -ական պատգամավորը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և ինքնաբացարկ հայտնել. Լուսանկար Նախարարին «սխալ հանած» տնօրենին Մարությանն ազատել է պաշտոնից. Shamshyan Վայոց ձորի մարզպետը 1,3 միլիոն դրամով պարգևատրել է մարզպետարանի 13 աշխատակցի Արարատի մարզպետը իրեն պարգատրել է աշխատավարձի 104.5% դրույքաչափով. Hetq.am Գյումրիում հնդիկների մոտ հայտնաբերվել է կեղծ դոլարներ և փող տպող սարքեր Մեքսիկայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 60-ից ավելի մարդ «Արարատը» կմեկնի Սոչի «Լոռին» 6 գոլ է խփել Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյան է կարդում. Տեսանյութ Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու. Հովհաննես Ազոյան Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա». Լուսանկար «ՍԱՍ»-ի աշխատակցից զենքի սպառնալիքով փող պահանջած երիտասարդը հայտնաբերվել է Բենիկ Հովհաննիսյանը հանդես կգա «Արցախ»-ում Մոդել տատիկները. Հետաքրքիր Վրաստան. Տեսանյութ. Լուսանկար Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում Վրաստանն ու «Գազպրոմ»-ը երկու շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առիթով Կոտայքի մարզպետը՝ իր տված պարգևատրումների մասին. Տեսանյութ Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը սպառնալիքներ է ստանում ֆեյսբուքով. Լուսանկար Ոստիկանները հայտնաբերել են փողոցում ուրիշի մեքենան ջարդող երիտասարդներին. Տեսանյութ «Արցախ»- ը նոր ֆուտբոլիստ ունի ԱՄՆ-ում մի քանի հազար ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Աշխարհի ամենավտանգավոր երկաթուղիների մասին. Տեսանյութ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Մարիա Շարապովան դուրս մնաց պայքարից Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է. Տեսանյութ Երեք մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում. կան տուժածներ Թրամպը գրառում է կատարել. «Շատ սահմանապահներ են անհրաժեշտ, եթե պատը չկառուցվի Պուտինին սպասարկող ինքնաթիռից բաշկիրցի երեխան տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ «Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հրաժարական է տվել Մոսկվայում ձերբակալել են Արբատը փակած հայ բլոգերներ Մանուկյանին ու Լազարյանցին (տեսանյութ) Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ «Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել». Թուրքիայի լրագրողների միության ուղերձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ Սույն ծանուցումն՝ ի գիտություն (լուսանկար) Պուգաչովայի ընկերուհին պատմել է, թե ինչպես է մի անգամ երգչուհին պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ ողջ մնացել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց Կառավարության նոր կազմը հայտնի է ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Անտոնիո Գուտերեշ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Քիմ Քարդաշյանի նոր կերպարը արժանացել է միլիոնավոր հավանությունների համացանցում (լուսանկար) Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տու­գանքները չվճարած վարորդներին Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տվել ՀՀ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են
Հարցում

Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է նախարարի պաշտոնում իր լիազորությունները դադարեցնելու մասին՝ պայմանավորված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ իր և կառավարության այլ անդամների դիրքորոշման տարբերություններով: Մանե Թանդիլյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցներ,

Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։
Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։

Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ և հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում։

Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար։

Եղե՛ք երջանիկ, և խաղաղությու՛ն մեր սահմաններին․․․

Հարգանքով՝ Մանե Թանդիլյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan