Արի մի հատ պաչեմ, գնա. քաղաքացին` Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
Կոմիտասի անվան պանթեոնում վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ հավաքվածների թվում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Ծաղիկ խոնարհելուց եւ աղոթքի արարողությանը մասնակցելուց հետո նա շարժվեց դեպի պանթեոնի մուտքը: Այդ ընթացքում մի կին մոտեցավ Սարգսյանին, ով օգնություն էր խնդրում` իր կենցաղային խնդիրները լուծելու համար: «Հանգիստ»,-արձագանքեց Սերժ Սարգսյանը:
Քաղաքացին էլ ասաց` «Արի մի հատ պաչեմ, գնա»: Սարգսյանն անարձագանք թողեց քաղաքացու ասածը: Նա չպատասխանեց նաեւ ArmLur.am-ի հարցերին, թե ինչու թողեց իշխանությունը եւ ինչպես է գնահատում Փաշինյանի աշխատանքը: Վերջին հարցի ժամանակ Սարգսյանը պարզապես ժպտաց:
Մանրամասները` ArmԼur.am-ի տեսանյութում: