Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը տեղի է ունեցել (տեսանյութ)
Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական հանդիպումը՝ Գագաթնաժողովի շրջանակներում։ Գլխավոր թեման ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման ծրագրի քննարկումն էր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը բազմակողմանի Է: «Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ: Մենք երկուսս Էլ շատ ուրախ ենք ստորագրելու այս փաստաթուղթը»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը:
Նա խոստացել Է «շատ արագ» սկսել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը: Թրամփը հավելել Է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը «կտպավորվեն այն արդյունքներից, որոնց նրանց կհաջողվի հասնել»:
ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել Է, որ աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի պատմական գագաթնաժողովի արդյունքներով:
Zham.am