Հայտնաբերվել են նարկոլոգիական կլինիկայում բուժման շահառու վարորդներ. Ոստիկանություն. Տեսանյութ
Ճանապարհային ոստիկանության կազմակերպած գործողությունների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերվել են նարկոլոգիական կլինիկայում ափիոնատիպ թմրամիջոցների կախվածությունից բուժման շահառու վարորդներ, որոնք մեքենա վարելու իրավունք չունեն:
Հայտնաբերվել էր նման կարգավիճակով 10 վարորդ:
Նրանցից 2-ը տաքսի ծառայություն իրականացնող մեքենաների վարորդներ էին, թիվ 54 երթուղին սպասարկող գազելի վարորդը նույնպես եղել է մեթադոնային բուժման մեջ գտնվող շահառու:
ՀՀ Ոստիկանություն