Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ
ԼՐԱՀՈՍ
Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Լիլիթ Հովհաննիսյանը նոր հմայիչ լուսանկար է հրապարակել Հայկ Մարությանի հարցազրույցը ավստրիական Society ամսագրին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Արտակ Համբարձումյանը Թուրքիայում բրոնզե մեդալ է նվաճել Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Հայաստանի համար վատ տարբերակ չի լինի, եթե Բայդենը մասնակցի և հաղթի «Մի ուրվական է շրջում Առողջապահությունում՝ կոռուպցիայի ուրվականը» կամ` «Պայքար հողմաղացների դեմ». Արամ Քոչարյան. լուսանկար Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ) Առավոտս սկսվեց ամենածանր այցով. Նաիրա Զոհրաբյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի Փաշինյանը Դսեղում մասնակցում է Թումանյանի 150–ամյակին նվիրված միջոցառումներին. տեսանյութ ՀՀ քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է Վրաստանից 649.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր ներկրել Հայաստան. ՊԵԿ Արայիկ Հարությունյանը թղթից է կարդում Թումանյանի ամենահայտնի քառյակներից մեկը. տեսանյութ Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Երևանի փաբերից մեկում 5 երիտասարդ բերման է ենթարկվել Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է նույն հիվանդանոցում բուժվող տղամարդու դին Քանի քեռին կա Մաշադյանները միշտ էլ «շոկոլադ են ուտելու» Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, նրա տեղակալին և ևս 9 անձի Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել. տեսանյութ Ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աղքատությունը գլուխներն առած լոդրները պետք է սերտեն Մաշադյանի կյանքի դասերը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Ինչ նպատակով է Հայաստան ժամանել Արամ Առաջինը Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին Ի՞նչ կիսանախագահական համակարգ Հայաստանի ժողովրդագրության հմայքը Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից. Գևորգ Պետրոսյան ԿԲ նախագահը մարտին պաշտոնանկ կարվի. Փաշինյանն ուզում է այդ պաշտոնում իր մարդուն տեսնել Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալկոհոլ օգտագործողներն ավելի վտանգավոր են, քան մարիխուանա ծխողները.Արման Մարգարյան (տեսանյութ) Հոգեւորականների եւ ակտիվիստների միջեւ բախումը կանխվել է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգրևավճարներ ստացել Նիկոլ Փաշինյան. անուղղելի հեղափոխականը կամ ում է խժռում հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը՝ Պուտինին Ֆեյսբուքյան «գիտակցված» անտարբերությունը, կամ՝ ռուսները ջղայնացե՞լ են Գործ ունենք բազմակողմ խաղի հետ. ՀԱԿ-ը քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու հայտ է ներկայացնում «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից Թեժ պայքար. Ով կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. նախագահ Արմեն Սարգսյան We are one.Հայաստանը միացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին (Տեսանյութ, ֆոտոշարք) Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը Փետրվարի 18-ի ամենաուշագրավ լուրերը.Տեսանյութ Սիփան Փաշինյանը՝ «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» հոդվածի մասին Արթուր Ղազինյանը կուսակցություն է ստեղծում ՀՀ պատվո պահակախմբի գեղեցիկ ելույթը Աբու Դաբիում. Տեսանյութ Պուտինը վստահում է Էրդողանին.Պեսկով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Պոռնկությամբ զբաղվում են նաև անչափահասները.Տեսանյութ Արամ Ա կաթողիկոսը «Ասպետի կարգ» շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին Ուժեղ քամի է սպասվում Տարածաշրջանի հարկային բեռը Ի՞նչ ունեցվածք ունի Ռաֆիկ Մաշադյանը Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա» Լիդիան Արմենիան զգուշացնում է ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի ծախսերի և վճարումների հետ կապված հարցերով դիմել իրենց «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի «Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ». Թեհմինա Վարդանյան Դու հասար դրան, հիմա ուշադիր լսիր...Էդմոն Մարուքյանը բարկացավ.Տեսանյութ 80-ամյա կնոջը կախված են գտել. կողքը երկտող է եղել Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ)
Հարցում

Ծափահարություններ «Նուբարաշեն» բանտում. մարդիկ ազատվում են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սովորաբար լռության մեջ գտնվող «Նուբարաշեն» բանտում վերջերս հաճախ ծափերի ձայներ եմ լսում: Առաջին անգամ զբոսախցում էի, երբ ուրախության բարձր ճիչեր լսվեցին, հետո՝ բարձր ու երկար ծափահարություններ: Բանտի կլոր կառուցվածքից ելնելով`դժվար է հասկանալ՝ որ կողմից, որ հարկից են գալիս ձայները: Հարցրեցի տանիքում շրջող աշխատակցին, ասաց՝ 3-րդ հարկից մարդ ազատվեց: Օրեր անց նույնը կատարվեց արդեն 4-րդ հարկում, որտեղ մարզախցում մարզվում էինք: Քանի որ դռան վրայի «волчок»-ը (փոքրիկ դռնակը) բաց էր, տեսանք ազատվողին. մոտ 30 տարեկան էր՝ ժպիտը երեսին ու սպորտային պայուսակը ձեռքին, հսկիչի ուղեկցությամբ գնում էր դեպի ելքը… դեպի Լույս Աշխարհ: Խցակիցների ծափահարությունները դեռ լսվում էին, չնայած, որ նրանց վրա ծանր երկաթյա դուռը փակված էր:

Ազատության մասին լուրեր, ծափահարություններ ու ոգևորության ձայներ արդեն քանի անգամ լսում եմ նաև հեռուստացույցով` քաղաքական դատավարությունների ժամանակ: Տեսա, որ խափանման միջոցները փոխողներից, դատարանի դահլիճից մարդ ազատող դատավորներից մեկը Արտուշ Գաբրիելյանն է: Հենց նա էր, ով անցած տարի բավարարեց իմ դիմումը և բանտի վարչակազմին պարտավորեցրեց վերացնել հարազատներիս հետ տեսակցությունների անօրեն սահմանափակումը: Նա իմ 22 տարվա պայքարում՝ հանուն արդարության, հիշողությանս մեջ մնացել է որպես Մարդ-դատավոր:

Ասեմ, որ մինչև հիմա շարունակում եմ շնորհավորանքներ ստանալ իրավաբան դառնալուս առթիվ: Բանտի աշխատողները, որոնք տարբեր հերթափոխներով են աշխատում, մոտենում են, շնորհավորում: Հարազատներս էլ ասում են, որ շնորհավորում են անգամ անծանոթ մարդիկ: Այս ամենը շատ-շատ է ոգևորում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարի կամեցողներին:

Ինձ այցելեցին «Civilnet» ինտերնետային կայքից` հարցազրույցի նպատակով: Հաճելի զրուցակիցներ էին թե՛ լրագրողը, թե՛ օպերատորը, ի դեպ, երկուսի անունն էլ Գևորգ էր: Ինձ թվում էր, որ պարզապես մի տեղ հավաքվել և զրուցում ենք, այդ պատճառով էլ խոսքիս ընթացքում բոլորին էլ նայում էի, բայց օպերատորը զգուշացրեց, որ միայն լրագրողին նայեմ նկարահանման ժամանակ: Խոսեցինք բանտում պայքարելու, ուսման ու աշխատելու պայմանների, մոտիվացիա ունենալու, գործերի վերանայման անհրաժեշտության, դատական սխալների հավանականության մասին: Շնորհակալ եմ «Civilnet»-ին, նաև ՔԿ վարչությանը և կլոր բանտի վարչակազմին նման հնարավորություն տալու համար: Ծանոթացա նաև ՔԿ վարչությունից հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանի հետ: Կարճ զրուցեցինք, բայց զգացողությունն այնպիսին էր, թե, ասես, ազատության մեջ ծանոթանում եմ գրեթե հասակակցիս հետ: Հետո վերադարձա խուց: Մինչև ուշ երեկո տպավորությունների տակ էի:

Ինձ տեղափոխել են կլոր բանտի 4-րդ հարկ, որտեղ լուսամուտը՝ համեմատած նախկին մահապատժականների 5-րդ հարկի խցերի, շատ ավելի մեծ է, հետևաբար՝ խուցն էլ լուսավոր, հատակը փայտից է (վերևում՝ ասֆալտից է): Այս հարկում անընդհատ ձայներ կան, տարբեր բացականչություններ, անընդհատ ոտնաձայներ: Նրանից է, որ այս հարկում ցմահների խցերը քիչ են, փոխարենը՝ կալանավորվածների խցերն են շատ: Երեկոյան 4-րդ հարկի հսկիչը շրջում էր, մոտեցավ նաև իմ խցին.

Ցմահների հանգիստ 5-րդ հարկը չի, ստեղ շարժն ուրիշ ա…

Դե´, իրոք շարժը նկատվում է առավոտից, երբ կալանավորներին դատարաններ են տանում, մինչև ուշ երեկո, երբ արդեն դատարաններից բերում են:

Աշխատանքային օրերին 3 ժամով շարունակում եմ այցելել համակարգչային սենյակ՝ 5-րդ հարկ, որտեղ աշխատում եմ, հետո վերադառնում խուց: Սկսել եմ թարմացնել անգլերենի իմացությունը: Զրուցարան ունեմ, բարձր-բարձր ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո պատասխանում, նայում եմ նաև՝ CNN, որ անգլերեն խոսք լսեմ: Կարդում եմ նաև թանկ մարդուց նվեր ստացած անգլերեն գիրք, մեկ ուրիշ թանկ մարդուց նվեր ստացած՝ իրավաբանական տերմինների հայ-անգլերեն բառարան: Նաև կարդում եմ մասնագիտական գրքեր, գրառումներ եմ անում և անհամբեր հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխություններին՝ հույսով, որ հերթը կհասնի նաև բազմաչարչար ցմահ ազատազրկման հարցին: Համոզված եմ, որ այս հարցի վերաբերյալ, պետք է լինի միայն և միայն օրենքի վրա հիմնված մոտեցում՝ պայմանական վաղաժամկետ ազատում, գործերի ու պատժաչափերի վերանայում, օրենսդրական փոփոխություններ և այլն:

Արդեն նկատելի է, որ դատավորները կամաց-կամաց դուրս են գալիս նախկին նախագահների անօրեն ճնշումների տակից, սակայն պետք են գործուն մեխանիզմներ, որ չշարունակվի ազդեցիկ զանգերով առաջնորդվելով կամ շահադիտական նպատակներով որոշումների կայացումը, այլ միայն և միայն իրավունքի գերակայություն լինի:

Համաձայն եմ բոլոր այն մասնագետների հետ, ովքեր դատական համակարգի փոփոխության արմատը տեսնում են հենց Վճռաբեկ դատարանից: Ես սա իմ մաշկի վրա եմ զգացել տարիներ շարունակ, երբ հերթական անգամ այդ դատական ատյանից ստանում էի շաբլոնային մերժման որոշումները:

Hetq.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan