Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սամանթա Փաուեր․ Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճը որպես պատմական հարց լուծված է. Տեսանյութ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը ափսոսանք է հայտնում, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման շրջանում չհաջողվեց հասնել Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով Երևանում գտնվող ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը երեկ հայտարարեց՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում որևէ արդարացում լինել չի կարող:

«Շատ ակնհայտ է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, և նրանք չեն կարող ասել դա, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որն ահաբեկչության պայքարում գործընկեր է, ճնշում ու շանտաժի է ենթարկում: Բոլորը, ովքեր լսում են տեղի ունեցածի մասին, իրենց մտքում չունեն որևէ կասկած փաստերի վերաբերյալ: Այնպես, որ սա փաստն է՝ ճշմարտությունը, և Թուրքիան կարող է շարունակել ճնշել ու շանտաժի ենթարկել, միգուցե դա կաշխատի, և գուցե լինեն պատահականություններ, հանգամանքներ ու շահեր, բայց այս բանավեճը որպես պատմական հարց լուծված է՝ շնորհիվ հայկական սփյուռքի ու հայ ժառանգների, ովքեր պատմել են, թե ինչ է տեղի ունեցել իրենց նախնիների հետ», - ասաց Փաուերը:

Բարաք Օբամայի նախագահության շրջանում չորս տարի որպես ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան պաշտոնավարած Փաուերը երեկ ելույթ ունենալով Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ նշեց, որ ապրիլի 24-ը նաև իր որդու տարեդարձն է, ու իրենք ամեն տարի այդ օրն իրենց տանը մի մոմ էլ վառում են Ցեղասպանության զոհերի հիշատակի համար:

«Աշխարհն ավելի լավը դարձնելու միակ ճանապարհը պատմությունը հարգելն ու փաստերն ընդունելն է: Եվ իմ մեծ ափսոսանքն է, որ Ցեղասպանության ճանաչում տեղի չունեցավ, երբ Օբաման նախագահում էր», - նշեց Սամանթա Փաուերը:

Ի տարբերություն ամերիկյան շատ գործիչների՝ Փաուերը 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն է որակել նաև պաշտոնավարման ժամանակ: Մինչև Օբամայի վարչակազմ մտնելը Փաուերը ամերիկյան հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող էր, ով բավական հաճախ էր անդրադառնում ցեղասպանությունների հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը:

Այժմ Հարվարդի համալսարանում դասավանդմամբ զբաղվող Փաուերը հիշեցրեց, որ դեռ 1980-ականներից թուրքական կառավարությունը ցեղասպանության հարցի վրա ծախսում էր միլիարդավոր դոլարներ ու լծակներ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև օգտագործում իսլամական դիվանագիտությունը:

«Մեծ հիասթափություն կա, որ դուք եք զգում, և ես եմ զգում՝ որպես Օբամայի վարչակազմի անդամ, այն փաստից, որ նախագահ Օբաման պաշտոնապես չճանաչեց Ցեղասպանությունը իր կառավարման տարիներին: Դա շատ ցավալի է նաև մեզ համար՝ մարդկանց, ովքեր ձեզ խոստացել էին, որ ճանաչում կլինի», - հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը:

«Ազատության» հարցին՝ արդյոք կարելի՞ է ակնկալել Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման շրջանում, ամերիկացի դիվանագետը պատասխանեց․ - «Թրամփը փոփոխական է․ մի օր կարող ենք արթնանալ և տեսնել այն թվիթը, որին այդքան սպասել ենք՝ ցեղասպանության ճանաչման մասին: Բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է շարունակել ապացուցող փաստերի հավաքագրումը, շարունակել տարածել երբեք չընկրկելու ուղերձը, որովհետև եղավ այն, ինչ 20 տարի առաջ անհնարին էր թվում․ Գերմանիան, Հռոմի Պապը, Ֆրանսիան, բազմաթիվ պետություններ ճանաչեցին [Հայոց ցեղասպանությունը], Միացյալ Նահանգների նախագահը, օրինակ՝ Օբաման իր հնարավորությունների չափով իր կարծիքն արտահայտեց պատմության վերաբերյալ: Մեր Կոնգրեսը շատ մոտ էր ճանաչմանը: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ և հիշել, որ պետք է հաջորդ սերնդին փոխանցել տեղի ունեցածի պատմությունը, և որ հաջորդ սերունդը չի ընկրկի ցեղասպանությունը ժխտողի ճնշման առաջ»:

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով այս օրերին Երևանում գտնվող Սամանթա Փաուերն իր խոսքում նաև ասաց, որ ի տարբերություն մեկ տարի առաջվա ոչ հուսադրող իրավիճակի՝ Հայաստանում ու որոշ այլ երկրներում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են ձգտել փոփոխությունների:

Azatutyun

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan