Սամվել Ալեքսանյանի հարցով կդիմեն ԱԺ նախագահին
Նիկոլ Փաշինյանի կոմից նախաձեռնված Իմ Քայլը շարժման երևանյան բողոքի ակցիաների ժամանակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր մի շարք կողմնակիցներիհետ ճնշումներ և բռնություն է կիրառել մեքենաներով բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ: Քաղաքացիներից մեկի նկատմմաբ պատգամավորը բռնություն է կիրառել անձամբ, որի ժամանակ քաղաքացու նկատմամբ հնչել են նաև սպառնալիքներ:
Այս միջադեպի մասով հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն: Սամվել Ալեքսանյանը հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավոր խախտել է նաև պատգամավորի համար սահմանված էթիկայի նորմերը: Այս կապակցությամբ Politik.am-ի խմբագրությունը պատրաստվում է դիմել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի քննության առնվի պատգամավոր Ալեքսանյանի վարքը.«Այս պահին ԱԺ-ում չկա ձևավորված Էթիկայի հանձնաժողով, սակայն օրենքը մեզ թույլ է տալիս դիմել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և նա կարող է նման հանձնաժողով ձևավորելու որոշում կայացնել ու քննության առնել պատգամավոր Ալեքսանյանի վարքը:
Մանրամսները՝ Politik.am-ում: