Արցախի ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանն ու տեղակալը հրաժարականի դիմումներ են ներկայացրել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո այսօր հրաժարականի դիմում էին ներկայացրել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:
Zham.am