Արտակարգ դեպք. քրեական հեղինակություն ալավերդցի Վահագի գործով անցնող Արկոյին ծեծել են և փորձել նետել գետը
Դիտել նաև
Մի քանի օր շարունակ քպականները տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել
Էլ ընտրությունը ի՞նչ ենք անում, նշանակեք՝ պրծեք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ)
Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»
Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։
Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի։ Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողները անգամ ցանկացել են նետել Դեբեդ գետը։ Հիշեցնենք, որ Արկոն մեղադրվում էր Ալավերդցի Վահագի գործով։ Նա կալանավորվեց, սակայն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում հայտնվեց ազատության մեջ, և նրան առաջադրված մեղադրանքը կարճվեց։
Ավել մանրամասն՝ թերթ այսօրվա համարում: