Շարմազանով. «Հունիսի 7-ին կվարվենք այնպես, ինչպես մայիսի 8-ին» (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ հնարավորություն կտան, որ Ազգային ժողովն ընդունի Կառավարության ծրագիրը՝ ընդգծելով, որ հիմնական թիմը քվեարկելու է դեմ՝ չնայած ապահովվելու է Կառավարության ծրագրին չխոչընդոտելը:
«ԱԺ-ում ընդդիմության վերածված քաղաքական մեծամասնությունը հունիսի 7-ին, երբ ԱԺ կբերվի ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը, արհեստականորեն չի խոչընդոտի դրա ընդունմանը և կվարվի այնպես, ինչպես մայիսի 7-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց ՀՀԿ-ի 10 + ձայներով»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԱԺ-ը պետք է քվեարկի Կառավարության արդեն հրապարկված ծրագրին:
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի բովանդակությանը, ապա Շարմազանովը ընդգծել է, որ այն, ըստ ՀՀԿ –ի, ցանկությունների, երազանքների և անգամ՝ բաժակաճառերի ժողովածու է, ոչ թե արհեստավարժ ծրագիր:
Մանրամասները՝ տեսանյութում: