Հովհաննես Սահակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանի ուղերձը
Սիրելի´ հայրենակիցներ, Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ:
Աշխատանքային առաջին իսկ օրվանից Ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին: Ես և մեր թիմը նպատակադրվել ենք բարձրացնել սոցիալական աշխատողի դերն ու անունը մեր հասարակության մեջ և լուծելի դարձնել մեր երկրի համար մի շարք հիմնարար հարցեր: Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք 4 հիմնական ծրագրերի գործարկումը՝
1.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը՝ առաջին և երկրորդ այսուհետ նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու,
խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու , խնամքի նպաստի վճարումը վերսկսելու,
ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմումները:
Աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:
Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը: Ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակումը:
Վերադառնալով Արցախից և ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ որոշեցի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել : Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով , որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, դիմում ընդունողից մինչև տարածքային բաժնի պետ և բոլոր նրանց ում հետ ամեն օր առիթ եմ ունեցել աշխատելու:
Շնորհակալ եմ միասնական և թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար:
Հենց Ձե´ր շնորհիվ մենք այս կարճ ժամանակահատվածում գրանցեցինք շոշափելի արդյունքներ , իսկ նոր թիմին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքներով՝ Հովհաննես Սահակյան