Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)

Վրաստանում «Մի սպանիր ինձ» ակցիան ապակենտրոնացվել է. փակ է կենտրոնական Ռուսթավելի պողոտան

Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի նախկին շենքի դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը՝ չենթարկվելով ոստիկանության հրահանգներին: Կազմակերպիչների հայտարարությամբ՝ ակցիայի մասնակիցների քանակը բավական է ճանապարհը փակելու համար:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ մասնակիցները կարող են ակցիան անցկացնել մայթում. չնայած հրամանին՝ բողոքողները փակել են սկզբում ճանապարհի մի հատվածը, հետո Ռուսթավելիի պողոտան: Գոյություն ունեցած տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության հետ առճակատման արդյունքում ձերբակալված է ակցիայի մի քանի մասնակից:

Ինչ վերաբերում է «մի սպանիր ինձ» խորագրով ակցիայի նախաձեռնող Զազա Սարալիձեին, վերջինս լքել է ակցիայի մասնակիցներին և այս պահին գտնվում է տանը. Այս մասին հայտարարել է Զվիադ Կուպրաձեն:

Թբիլիսիի Վակե՝ հաղթանակի այգում կազմակերպված ակցիայի ընթացքում Սարալիձեին առաջարկել են «հեռանալ Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության կողմից ընթացող ակցիայից և միանալ ժողովրդին»:

«Ես գիտեմ իմ որոշումը, այլևս որևէ ժողովրդի կարիք չունեմ: Այս պայքարում ես միայնակ եմ մնում»,- հայտարարել է Սարալիձեն Վակեի այգում և հեռացել: Նրա խոսքով՝ ո՛չ խորհրդրարանի նախկին շենքի տարածքում, ոչ էլ՝ Վակեի այգում միասնություն չի տեսել:

Չնայած Սարալիձեի բացակայությանը՝ խորհրդարանի նախկին շենքի դիմաց ակցիան շարունակվում է:

Ընթացող ակցիային միացել են «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, ինչպես նաև ՀԿ-ներ և հասարակական գործիչներ: Վրաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ՄԱՇ-ն ակցիաներն օգտագործում է սեփական օրակարգի շահերի համար:

Այսպես՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բողոքի ալիքը վերածվել է կուսակցական ակցիայի: Նրա գնահատմամբ՝ ակցիան մեկնարկել է դատավճռին ծանոթանալուց հետո՝ հասարակության արձագանքից, շարունակվել է, սակայն, ՄԱՇ-ի ղեկավարմամբ:

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ում մայիսի 31-ին ընթացող ակցիայի ընթացքում ելույթ ունենալու հնարավորություն չէին տվել, շշեր էին նետել վարչապետի վրա և ստիպել հեռանալ տարածքից, իսկ այսօր՝ հունիսի 3-ին վարչապետը հայտարարել է, որ անկայունություն ստեղծելու հնարավորություն ոչ ոքի չի տա. «Ծայրահեղական խմբերը փորձում են անկայունության զգացողություն ստեղծել և կիրառում են սխալ քաղաքական պահանջներ»,- «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում տեղի ունեցած քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Հարցին անդրադարձել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Տարածած հայտարարության մեջ կուսակցության անդամները Ռուսթավելիի պողոտայում անցկացվող ակցիաները որակել են ոչ արդարացի. «Ազատ դեմոկրատները» չեն միանա ակցիային, քանի որ այն «ՄԱՇ-ն օգտագորում է իր օրակարգն իրականացնելու նպատակով»:

Հիշեցնենք, Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ անցյալ տարի՝ 2017-ի դեկտեմբերի մեկին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել էր 51 դպրոցի 11-րդ դասարանի երկու աշակերտ։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Էկա Արեշիձեն 10 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել անչափահաս Լևան Դադունաշվիլիի սպանության մեջ մեղադրվող անչափահաս Գ. Բ.-ին: Որոշման համաձայն՝ 9 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել նաև անչափահաս Դավիթ Սարալիձեին ծանր պայմաններում սպանության փորձի մեջ մեղադրվող անչափահաս Գ. Ջ.-ին: Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռը կայացրել էր մայիսի 31-ին, վերջնական դատավճիռը հրապարակել հունիսի 1-ին:

Դատարանի որոշումը լուրջ բողոքի պատճառ է դարձել և առավոտից Թբիլիսիում անչափահաս զոհերի հարազատները հազարավոր աջակիցների հետ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով արդար դատավճիռ կայացնել։

Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազի հրաժարականը, ինչը և տեղի ունեցավ հասարակության ճնշումների ներքո. մայիսի 31-ին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել:

Աղբյուրը՝ Aliq.ge

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan