Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Կառավարության նոր կազմը հայտնի է Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները. Զարուհի Մեջլումյան Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության օրը հայտնի է. Հրապարակ ԲՀԿ -ական պատգամավորը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և ինքնաբացարկ հայտնել. Լուսանկար Նախարարին «սխալ հանած» տնօրենին Մարությանն ազատել է պաշտոնից. Shamshyan Վայոց ձորի մարզպետը 1,3 միլիոն դրամով պարգևատրել է մարզպետարանի 13 աշխատակցի Արարատի մարզպետը իրեն պարգատրել է աշխատավարձի 104.5% դրույքաչափով. Hetq.am Գյումրիում հնդիկների մոտ հայտնաբերվել է կեղծ դոլարներ և փող տպող սարքեր Մեքսիկայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 60-ից ավելի մարդ «Արարատը» կմեկնի Սոչի «Լոռին» 6 գոլ է խփել Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյան է կարդում. Տեսանյութ Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու. Հովհաննես Ազոյան Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա». Լուսանկար «ՍԱՍ»-ի աշխատակցից զենքի սպառնալիքով փող պահանջած երիտասարդը հայտնաբերվել է Բենիկ Հովհաննիսյանը հանդես կգա «Արցախ»-ում Մոդել տատիկները. Հետաքրքիր Վրաստան. Տեսանյութ. Լուսանկար Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում Վրաստանն ու «Գազպրոմ»-ը երկու շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առիթով Կոտայքի մարզպետը՝ իր տված պարգևատրումների մասին. Տեսանյութ Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը սպառնալիքներ է ստանում ֆեյսբուքով. Լուսանկար Ոստիկանները հայտնաբերել են փողոցում ուրիշի մեքենան ջարդող երիտասարդներին. Տեսանյութ «Արցախ»- ը նոր ֆուտբոլիստ ունի ԱՄՆ-ում մի քանի հազար ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Աշխարհի ամենավտանգավոր երկաթուղիների մասին. Տեսանյութ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Մարիա Շարապովան դուրս մնաց պայքարից Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է. Տեսանյութ Երեք մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում. կան տուժածներ Թրամպը գրառում է կատարել. «Շատ սահմանապահներ են անհրաժեշտ, եթե պատը չկառուցվի Պուտինին սպասարկող ինքնաթիռից բաշկիրցի երեխան տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ «Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հրաժարական է տվել Մոսկվայում ձերբակալել են Արբատը փակած հայ բլոգերներ Մանուկյանին ու Լազարյանցին (տեսանյութ) Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ «Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել». Թուրքիայի լրագրողների միության ուղերձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ Սույն ծանուցումն՝ ի գիտություն (լուսանկար) Պուգաչովայի ընկերուհին պատմել է, թե ինչպես է մի անգամ երգչուհին պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ ողջ մնացել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց Կառավարության նոր կազմը հայտնի է ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Անտոնիո Գուտերեշ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Քիմ Քարդաշյանի նոր կերպարը արժանացել է միլիոնավոր հավանությունների համացանցում (լուսանկար) Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տու­գանքները չվճարած վարորդներին Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տվել ՀՀ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են Քաղաքական գործիչը քաղաքավարի ստերի ու քաղցր կենացների համար չէ. Բագրատյան Ինչ ունեցվածք ունի Հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը Կարծում եմ՝ վարչապետին սխալ են զեկուցել «Ի վերջո քաղաքացիները պիտի հասկանան». Բորիս Նավասարդյան Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել Ձախողման վտանգներ կան. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ Հացը կթանկանա Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում» Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար Կառավարությունում խառն են՝ մի «կենդանի պաշտոնյա» չկա՝ ճշտելու դավոսյան ֆորումի մանրամասները Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում
Հարցում

Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշին

«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։ Բլոգերը 7 ամիս անցկացրել է Կովկասյան այս երկրի բանտում նախքան ներում ստանալն ու Իսրայելին արտահանձնվելը։

Ալեքսանդր Լապշինը պատմում է, որ ինքն աշխարհով մեկ ճանապարհորդող բլոգեր է, ով եղել է ավելի քան 130 երկրում։ Չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սիրում է խաղաղությունը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանանց և լավ սնունդ։ Նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ։

«Խոսքը կոլտնտեսության նախկին նախագահ, իսկ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանն իր երկաթե ձեռքերում պահող մարդու՝ Իլհամ Ալիևի մասին է, ով իշխանությունը ժառանգել է հորից, ինչպես «Հազար ու մի գիշեր» հեքիաթում նկարագրված հին արաբական սուլթանություններում։ 2016 թվականին նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդելու ընթացքում Բելառուսի ոստիկանությունն անակնկալ ձևով ձերբակալեց ինձ։ Ոստիկանության գործակալներն ուժի գործադրմամբ ներխուժեցին իմ հյուրանոցային համար՝ գոռալով հետևյալը․ «Պառկեք գետնին, թե չէ կկրակենք, դուք ձերբակալված եք Ադրբեջանի պահանջով Ղարաբաղ այցելելու համար»։ Բախտս բերեց, քանի որ ձերբակալության պահին այդ ոստիկանները չէին նկատել, որ համակարգիչս միացված էր և կնոջս հետ էի հաղորդակցվում։ Նա տեսել էր, թե ինչպես են ինձ ձերբակալում և անմիջապես այդ մասին տեղեկացրել էր միջազգային լրատվամիջոցներին , ինչպես նաև Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատներին, որոնց քաղաքացին եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Ալեքսանդր Լապշինը։

Բլոգերի խոսքով, կարևոր է հստակեցնել, որ եթե Բելառուսն իրավական պետություն լիներ, երբեք չէր զբաղվի իր ձերբակալությամբ, արտահանձնմամբ և դատապարտմամբ։ Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ ինքը չի խախտել Բելառուսի օրենքներից և ոչ մեկը, իսկ Ադրբեջանի և Բելառուսի միջև արտահանձնման վերաբերյալ միակ կոնվենցիայում ամրագրված է, որ քաղաքական դրդապատճառների վրա հիմնված արտահանձնման ցանկացած հայց պետք է մերժվի։

«Այսպիսով, Ալիևն ուղարկել էր իր անձնական ինքնաթիռն ինձ Բաքու հասցնելու համար, որտեղ ես վայրէջք կատարեցի մի իրական լրատվական շոուի ուղեկցությամբ․ ինքնաթիռից դուրս բերվեցի ավտոմատներով, մարտական դաշույններով և նռնակներով զինված հատուկ ուժայինների կողմից, հարյուրավոր տեսախցիկների օբյեկտիվների ներքո։ Այս տրագիկոմեդիան բեմադրվել էր Ադրբեջանի հասարակության քիչ կրթված շերտերի համար»,-նշել է նա։

Ռուս բլոգերը 7 ամիս անցկացրեց ադրբեջանական բանտերից մեկի մեկուսարանում, ինչը նա միջազգային իրավունքի խախտում է համարում: Պատմում է, որ մեղադրվել է Հայաստանի Հանրապետության տարածքից «ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: Բլոգերն ավելացնում է, որ դա անելու այլ տարբերակ չկա, քանի որ 1993 թվականից ի վեր Ադրբեջանի և Ղարաբաղի միջև սահմանը փակ է: Մեղադրանքը հիմնվում էր այն փաստի վրա, որ իր հոդվածներում հավասարապես օգտագործել է թե՛ ադրբեջանական Ղարաբաղ, թե՛ հայերի կողմից օգտագործվող Արցախ տեղանունները։

«Այս տարածքի վերադարձը պահանջող Ադրբեջանը մոռանում է, որ այնտեղ ապրում է 150 000 հայ, ովքեր օգտագործում են իրենց մայրենի լեզուն։ Ադրբեջանը քրեականացնում է նաև ավանդական աշխարհագրական անունների օգտագործումը: Նույն հաջողությամբ, Ֆրանսիան գերմանական բարբառներ օգտագործող բնակչությանը կարող էր արգելել օգտագործել Ռայխսլանդ Ալասաս-Լոթրինգիեն գերմանական անվանումը և պահանջել, որպեսզի գերմանացիներն օգտագործեն Ալզաս-Լոթարինգիա ֆրանսիական անվանումը։ Ես երբեք չեմ խոսել հակամարտությունից, ինչն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Նույնիսկ Բաքվի խամաճիկային դատարանն ի վերջո ընդունեց, որ ես երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման որևէ կոչ չեմ արել»,-ասել է Լապշինը։

Ռուս բլոգերը խոսել է նաև Բաքվում իր դեմ հարուցված դատական գործի ընթացքում հակասեմական ակնարկների մասին։ Նա նշել է, որ լսումների մեծ մասը միտումնավոր կերպով կազմակերպվում էին Հոլոքոստի համար առանցքային ամսաթվերին։ Դատական գործընթացը սկսվեց 2017թ․ հունիսի 22-ին, ճիշտ նույն օրը, երբ 66 տարի առաջ Նացիստական Գերմանիան սկսեց գրավել ԽՍՀՄ-ը և կոտորել խորհրդային հրեաներին։ Երկրորդ լսումը տեղի ունեցավ 2017թ․ հունիսի 30-ին։ 1941թ․ հունիսի 30-ին սկսվեցին Ուկրաինայի Լվով քաղաքի հրեաների կոտորածները, որտեղից սերում են նաև Լապշինի ծնողները։ Նրա հարազատների մեծամասնությունը սպանվել է այնտեղ, իսկ նրանց մարմինները նետվել են ընդհանուր փոսերի մեջ։ Երրորդ լսումը տեղի ունեցավ 2017 թ․հուլիսի 4-ին։ 1941 թ․ այդ նույն օրը սկսվեց Լատվիայի հրեաների բռնի գաղթը դեպի Սալասպիլս ճամբար, որտեղ վերջիններս դաժանորեն կոտորվեցին։ Լատվիայում հուլիսի 4-ը սգո օր է, մինչդեռ Ադրբեջանի ռեժիմի համար՝ առիթ հալածելու խաղաղություն և ճանապարհորդություններ սիրող մի հրեայի։

«2017թ․ սեպտեմբերի 10-ին՝ մորս ծննդյան օրը, իմ դեմ դաժան հարձակում եղավ այն բանտախցում, որտեղ փակված էի Բաքվում։ 4 դիմակավորված անձինք ներխուժեցին իմ բանտախուց և ծեծի ենթարկեցին, խեղդեցին և երբ արդեն անգիտակից վիճակում էի, պարանոցիս շուրջ պարան փաթաթեցին՝ լվացարանում կախելու նպատակով։ Այնուհետ ինձ տեղափոխեցին Բաքվի կենտրոնական հիվանդանոց, որտեղ իմ բժշկական գործերի մեջ հստակ արձանագրվեց, որ ես մոտ էի կլինիկական մահվան վիճակին։ Կողոսկրերս և ատամներս կոտրված էին, ամբողջ մարմնիս վրա վերքեր ու կապտուկներ էին, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, իսկ գլխուղեղում՝ արյան զեղումներ ունեի։ Ադրբեջանական իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ես ինքս եմ փորձել կախվել իմ բանտախցում, այդ իսկ պատճառով նախագահ Ալիևը որոշել է ինձ «ներում շնորհել»։ Բաքվի հիվանդանոցում 3 օր կոմայում անցկացնելուց հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին»,-պատմում է բլոգերը։ Թել Ավիվի օդանավակայան հասնելուն պես նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ դատաբժշկական հետազոտության արդյունքները հստակորեն ցույց տվեցին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ դաժան սպանության փորձից հետո։ Եզրակացությունների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց՝ սպանության փորձի մեղադրանքով։

Հոդվածի վերջում նա հիշեցնում է Ադրբեջանի վերաբերյալ մի քանի կարևոր հանգամանք․ 1) Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Ադրբեջանը կարծիքի և խոսքի ազատության իրացման ցուցանիշով 180-երկրների մեջ զբաղեցնում է 163-րդ տեղը 2) այս երկիրը հայտնվել է բազմաթիվ ֆինանսական սկանդալներում՝ «Պանամայան փաստաթղթերից» մինչեւ «Լանդրոմատ», որոնք բացահայտեցին իշխող կլանի խուսանավելու կարողությունները` ադրբեջանցիների հարստությունը յուրացնելու և եվրոպացի քաղաքական գործիչների համբերությունը գնելու հարցում։ 3) Բաքվի ռեժիմը չի խորշում արտադատական առևանգումներ իրականացնել, ինչպիսին էր, օրինակ, Վրաստանում լրագրող Աղվան Մուխթարլիի առևանգումը, ով այնուհետև ենթարկվեց խոշտանգումների և բանտարկվեց Ադրբեջանում։ 4) Ի վերջո, առկա են հիմնավոր ենթադրություններ, որ այս վարչակարգը պատվիրել է մալթացի բլոգեր Դաֆնե Կարուանան Գալիզիայի սպանությունը, ով բացահայտել էր Մալթայի և դրա բանկերի մութ դերը Բաքվի կեղտոտ փողերի լվացման մեջ:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan